Միշել Ֆրանկո
ժամանակակից մեքսիկական կինոյի առաջատար ռեժիսորներից։ Ծնվել է 1979–ին Մեխիկոյում: Նրա ֆիլմերը հաճախ են քննում սոցիալական անհավասարությունը, բարոյական երկիմաստությունը, բռնությունը և մարդկային հարաբերությունները։ Ֆրանկոյի նշանակալից գործերի թվում են «Լուսիայից հետո», «Նոր կարգ», «Մայրամուտ», «Հիշողություն», «Երազանքներ» ֆիլմերը:
Ֆրանկոն մի շարք մրցանակներ է նվաճել այնպիսի հեղինակավոր կինոփառատոներում, ինչպիսիք են՝ Կաննը, Վենետիկը, Չիկագոն։ Պարբերաբար աշխատել է Ջեսիքա Չեսթեյնի, Դարիո Յազբեկ Բեռնալի, Նելյա Նորվինդի և Թիմ Ռոթի հետ։
Ֆիլմացանկ (ընտրանի)
Դանիել և Անա (2009), Լուսիայից հետո (2012), Քրոնիկ (2015), Աբրիլի դուստրերը (2017), Նոր կարգ (2020), Մայրամուտ (2021), Հիշողություն (2023), Երազանքներ (2025):