Վրաստան
ԻՆՉՔԱՆ ՈՐ ԳԻՏԵՄ ԻՆՁ
85 րոպե
2024

Մանկության տարիներին Մակա Գոգալաձեին ստիպել են դաշնամուրի դասերի գնալ, որոնք միշտ ավարտվել են արցունքներով։ Այսօր արդեն Մակայի հարցին ի պատասխան մայրը որպես փաստարկ բերում է կարգապահություն սովորելու անհրաժեշտությունը։ Հենվելով անձնական փորձի վրա` ռեժիսորը կծու հումորով է դիտարկում այն մեխանիզմը, որը կրթության միջոցով պետք է օգնի ամբողջ վրաց հասարակությանը «լարից չընկնել»։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Մակա Գոգոլաձե
Ռեժիսոր՝ Մակա Գոգոլաձե
Սցենարի հեղինակներ՝ Մակա Գոգոլաձե, Նինո Ներգաձե
Օպերատոր՝ Մակա Գոգոլաձե
Հնչյունային ձևավորող՝ Վանո Արսենիշվիլի
Մոնտաժող՝ Մակա Գոգոլաձե
Արտադրությունը` Formo Production

Մակա Գոգոլաձե          
Բժշկական կրթություն ստացած Մակա Գոգալաձեն 2008-ին սկսել է զբաղվել լուսանկարչությամբ։ 2010-ից ի վեր վրացական մի շարք լրատվամիջոցներում և կազմակերպություններում լուսանկարիչ է աշխատել։ 2016-ին ավարտել է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի լրագրության և մեդիակառավարման կովկասյան դպրոցի «Մուլտիմեդիա լրագրություն և մեդիակառավարում» բաժնի մագիստրատուրան, որտեղ սկսել է խորապես հետաքրքրվել վավերագրական կինոյով: Այժմ լուսանկարչություն է դասավանդում նույն ինստիտուտում 2016-ից մասնակցել է նաև մի շարք կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի արտադրությանը «Չայխանա» հարավկովկասյան մեդիահարթակի համար։ Նույն թվականին հիմնել է Formo կինոընկերությունը։

Ֆիլմացանկ
Բոլոր պատերազմները մի տեղ են տանում (2016). Երբ խոսքը վերաբերում է 90-ականներին (2016), Վայրէջք (2016), Ժամանակի մոխիրները (2017), Աստված, շնորհակալություն թեյի համար (2017), Դիդուբե. վերջին կանգառը (2017), Թե ինչու խոզերն անուն չունեն (2018), Գլխապտույտի էֆեկտ (2018), Ես հայրենիքս ինձ հետ եմ տանում (2019), Երկրագնդի իմ բաժինը (2019), Տունս ծիածանից այն կողմ է (2020), Իմ սենյակը (2020), Ինչքան էլ հեռու քայլեմ (2021), Ինչքան որ գիտեմ ինձ (2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ