Պաղեստին/Գերմանիա/Կատար/Բրազիլիա/Ֆրանսիա
ՖԻԴԱՅԱԿԱՆ ՖԻԼՄ
78 րոպե
2024

1982-ի ամռանն իսրայելական բանակը ներխուժելով Բեյրութ հարձակվեց Պաղեստինյան հետազոտական կենտրոնի վրա և հափշտակեց դրա ամբողջ արխիվը, որը պարունակում էր Պաղեստինին վերաբերող պատմական փաստաթղթեր, այդ թվում` նկարների և շարժապատկերների հավաքածու։ Այս իրողության վրա հենված ֆիլմը ձգտում է այդ կորտսին հակակշիռ ստեղծել` ներկայացնելով յուրատեսակ մի նենգադուլ, որի նպատակն է հետ բերել ու վերականգնել Պաղեստինի պատմության կողոպտված հուշերը։ Սա ինքնության, հիշողության և դիմադրության տանջալի հետազոտություն է, վավերագրական և փորձարարական կինոյի մեթոդների բացառիկ համադրում:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Քամալ Ալժաֆարի, Ֆլավիա Մաձձարինո
Ռեժիսոր՝ Քամալ Ալժաֆարի
Սցենարի հեղինակ՝ Քամալ Ալժաֆարի
Օպերատոր՝ Քամալ Ալժաֆարի
Կոմպոզիտոր՝ Սիմոն Ֆիշեր Թըրներ
Հնչյունային ձևավորողներ՝ Ատտիլա Ֆարավելլի, Յոխեն Եզուսեկ
Մոնտաժողներ՝ Քամալ Ալժաֆարի, Յանիգ Ուիլման
Արտադրությունը՝ Kamal Aljafari Productions

Մրցանակներ
Ժյուրիի մրցանակ, «Վառվող կրակներ» մրցութային ծրագիր, Visions du Réel ՄԿՓ, Շվեյցարիա, 2024

Քամալ Ալժաֆարի       
Պաղեստինցի ռեժիսոր, որը հայտնի է իր յուրահատուկ ձեռագրով։ Քյոլնի մեդիաարվեստների ակադեմիան ավարտելուց հետո բնակվում է Բեռլինում։ Դասավանդել է Նյու Յորքի կինոդպրոցում և Բեռլինի Գերմանական կինոյի և հեռուստաեսության ակադեմիայում: 2023-ին նրա «Ունեզրկվածների տեսախցիկը» ինստալացիան ցուցադրվել է Սան Պաուլուի 35-րդ բիենալեում։ 2024-ին IndieLisboa ԿՓ-ը կնշանավորի Ալժաֆարիի ներդոումը կինոյում՝ Պորտուգալիայի ֆիլմադարանում կազմակերպելով նրա գործերի հետահայաց ցուցադրությունը:

Ֆիլմացանկ
Այցելեք Իրաք (կ/մ, 2003), Տանիքը (2006), Պատշգամբներ (կ/մ, 2007), Հիշողության նավահանգիստ (2010), Վերհուշ (2015), Երկար ճանապարհ նշտարիկից հետո (կ/մ, 2019), Անսովոր ամառ (2020), Դրախտ, XXXI, 108 (կ/մ, 2023), UNDR (կ/մ, 2024), Ֆիդայական ֆիլմ (2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ