Վրաստան/Կանադա
ԳԱՄՈԴԻ
97 րոպե
2023

Տրանսվեստիտ արտիստն ու անտուն դեռահասը ապաստան են գտնում Թբիլիսիի կիսակառույցներից մեկում, որը նրանց համար քավարան է դառնում:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ֆելիքս Քալմենսոն, Քեթևան Կիպիանի, Ալեքսանդր Ժորդանիա
Ռեժիսոր՝ Ֆելիքս Քալմենսոն
Սցենարի հեղինակ՝ Ֆելիքս Քալմենսոն
Օպերատոր՝ Զարինա Կոձաթի
Նկարիչ՝ Պոլինա Ժուրավկովա
Կոմպոզիտոր՝ Մանանա Մեդաբդե
Հնչյունային ձևավորող՝ Զախար Սեմիրխանով
Մոնտաժող՝ Սաշա Պուցյատո
Նկարահանվել են Մեթ Շալին, Մաքսիմ Ռաուխը, Լուկա Չաչխիանին:
Արտադրությունը՝ Kursha Film

Մրցանակներ
Պատվավոր հիշատակում - լավագույն կանադական ֆիլմ, Վանկուվերի ՄԿՓ, 2023

Ֆելիքս Քալմենսոն    
Արվեստագետ և կինոռեժիսոոր։ Այժմ համագործակցում է Պեժվակ կեղծանունով հանդես եկող Ռուզբե Աքբարի հետ։ Պեժվակ-Քալմենսոն զույգի անկախ ֆիլմերը ներկայացվել են միջազգային շրջանակներում (Սան Պաուլուի ՄԿՓ, Վինթերթուրի կարճամետրաժ կինոյի ՄՓ, Քասելի վավերագրական կինոյի փառատոն, Doclisboa, Մոսկվայի փորձարարական ֆիլմերի ՄՓ, Շարժայի կինոհարթակ, Images փառատոն և Կիևի կարճամետրաժ կինոյի ՄՓ)։ «Անցում» ֆիլմը նրանց բերել է Վինթերթուրի ՄԿՓ-ի մրցանակը լավագույն վավերագրական կինոնկարի համար: Իսկ Images փառատոնում նրանց շնորհվել է Trinity Square Video մրցանակը «Սար, որը բացվում է դռան նման» ֆիլմի համար։

Ֆիլմացանկ
Մաշկե տուն (վավ., 2016), Սար, որը բացվում է դռան նման (վավ., 2017), Այնքան թույլ, որ կարող է լսել (վավ., 2019), Անցում (կ/մ, 2019), Շեմ (2020), Այս աշխարհը չի տեղավորվում աչքերիս մեջ (կ/մ, 2023), Շոկուկ (կ/մ, 2023), Գամոդի (2023), Պայքարի նախերգանք (վավ., 2024), Բախտ + (2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ