Գրիգոր Պըլտյանն արդեն վաթսուն տարի է, ինչ արևմտահայերեն ստեղծագործում է Փարիզում։ Ութսուն տարեկանում նա շարունակում է ապրել նույն բնակարանում և հավատարիմ մնալ այն լեզվին, որն ինքն է ընտրել՝ մի լեզվի, որին անհետացում էին կանխատեսում։ Ֆիլմը հազվագյուտ հնարավորություն է տալիս ծանոթանալու նրա կյանքին, ստեղծագործությանը և անտեսանելի հայկական Փարիզին, որը նա կրում է իր հետ։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Ժասմին Ղազարյան
Ռեժիսոր՝ Ժասմին Ղազարյան
Սցենարի հեղինակ՝ Քրիստիան Բատիկյան
Օպերատոր՝ Մխիթար Մանուկյան
Երաժշտությունը՝ Արեգ Միրզոյանի, Կարին Սթրիթի, Քրիս Ուորների, Այանա Ուիթեր-Ջոնսոնի
Հնչյունային ձևավորող՝ Տիգրան Հակոբյան
Մոնտաժող՝ Տաթև Զատիկյան