Աբասը սննդի մոտոցիկլավոր առաքիչ է։ Մի օր պատահաբար հայտնվում է հայտնի սոցցանցային ինֆլուենսերի թիկունքում, որն ուղիղ եթերի ընթացքում նրան շփոթում է իրեն հետապնդողի հետ։ Թյուրըմբռնումը շատ արագ վերածվում է համացանցում տարածվող աղմկահարույց սկանդալի՝ հազարավոր մարդկանց ներքաշելով դատողությունների, ենթադրությունների և ապատեղեկատվության հորձանուտը։ Երբ դեպքերն արդեն դուրս են գալիս վերահսկողությունից, թե՛ Աբասի և թե՛ ինֆլուենսերի կյանքն արմատապես փոխվում է։ Ֆիլմը սև հումորով և սուր սոցիալական դիտարկումներով բացահայտում է սոցիալական մեդիայի ազդեցությունը, հանրային ընկալման ուժը և իրականության ու թվային պատումների փխրուն սահմանը։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Աբոլֆազլ Սաֆֆարի, Բաղեր Սորուշ
Ռեժիսոր՝ Աբոլֆազլ Սաֆֆարի
Սցենարի հեղինակներ՝ Աբոլֆազլ Սաֆֆարի, Բաղեր Սորուշ
Օպերատոր՝ Ալիռեզա Բարազանդե
Նկարիչ՝ Բաբաք Քարիմի-Թարի, Մեհդի Հոսեյնի
Կոմպոզիտոր՝ Փայամ Ազադի
Հնչյունային ձևավորող՝ Հոսեյն Աբոլսեդղի
Մոնտաժող՝ Փույան Շոլևար
Դերերում. Նավիդ Փուրֆարաջ, Էլմազ Շաքերդուսթ, Սադաֆ Էսփահբոդի, Սաման Սաֆֆարի, Սիամաք Ադիբ, Նեդա Հոսեյնի
Մրցանակներ
Պատվավոր դիպլոմ (լավագույն դերասան), Ֆաջր ԿՓ, Իրան, 2025