Իրենեն գործի է անցնում ավստրիական Ալպերի անտառների խորքում գտնվող մի հյուրանոցում։ Շուտով նա պարզում է՝ այն աղջիկը, որին փոխարինել է ինքը, խորհրդավոր կերպով անհետացել է, և սկսում է վախենալ, թե իր կյանքը վտանգված է։ Ալֆրեդ Հիչքոքի և Դեյվիդ Լինչի գործերը հիշեցնող անհանգիստ ուղևորություն առեղծվածի ու տագնապի միջով, որոնք ուժ են առնում սարսափի խիստ անհատական տեսլականից։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ֆիլիպ Բոբեր, Մարտին Գշլախթ, Զուզանե Մարիան, Անտոնին Սվոբոդա
Ռեժիսոր՝ Ջեսիքա Հաուսներ
Սցենարի հեղինակ՝ Ջեսիքա Հաուսներ
Օպերատոր՝ Մարտին Գշլախթ
Նկարիչ՝ Կատարինա Վյոփերման
Հնչյունային ձևավորողներ՝ Ֆրիդա Գլյոքներ
Մոնտաժող՝ Կարինա Ռեսլեր
Դերերում. Ֆրացիսկա Վայս, Բիրգիթ Մինիխմայր, Մառլեն Շտրեռուվից
Արտադրությունը՝ coop99, Parisienne de Production, Essential Film
Մրցանակներ
«Բրոնզե կինոխցիկ», Կինոօպերատորների «Մանակի եղբայրներ» ՄՓ, Բիտոլա, Հյուսիսային Մակեդոնիա, 2004, Գլխավոր արծաթե մրցանակ Եվրոպական ֆենթըզի ֆիլմի համար, Լիդսի ՄԿՓ, Մեծ Բրիտանիա, 2005, «Դիագոնալե»–ի գլխավոր մրցանակ, «Դիագոնալե» ԿՓ, Գրաց, Ավստրիա, 2005