Պորտուգալիա
ԼԵԳՈՒԱ
119 րոպե
2023

Պորտուգալիայի հյուսիսում գտնվող հին կալվածքում Անան օգնում է իր տարեց ընկերուհի Էմիլիային` առանձնատան կառավարչին, որը վճռականորեն տրամադրված է պահպանել լքված տան կարգուկանոնը մշտապես բացակա տանտերերի համար։ Ժամանակն անցնում է. Մոնիկան` Անայի աղջիկը, վիճարկում է մոր կյանքի որոշումները։ Երեք սերնդի կանայք փնտրում են իրենց տեղն արագ անհետացող աշխարհում, որտեղ կյանքի շրջանը նորոգվում է միայն անխուսափելի ավարտներով։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ռեյչել Դեյզի Էլիս, Ֆիլիպա Ռեյս
Ռեժիսորներ՝ Ժուան Միլեր Գեռա, Ֆիլիպա Ռեյս
Սցենարի հեղինակներ՝  Ժուան Միլեր Գեռա, Ֆիլիպա Ռեյս, Սառա Մորայշ, Ժոզե Ֆիլիպի Կոշտա, Լետիսիա Սիմոյնշ
Օպերատոր՝ Վասկու Վիանա
Նկարիչ՝ Մարկո Ասկանիո Վիարիջի
Կոմպոզիտորներ՝ Ռիկարդու Ժասինտու, HypoGeo
Հնչյունային ձևավորողներ՝ Բենուա Գերինո, Ժոան Նալե
Մոնտաժող՝ Լուիզա Օմեմ
Դերերում. Կառլա Մասյել, Ֆատիմա Սուարիշ, Վիտորիա Նոգեյրա դա Սիլվա, Սառա Մաշադու, Պաուլու Կալատրե, Մանուել Մոզոշ
Արտադրությունը՝ Uma Pedra no Sapato


Մրցանակներ
«Ոսկե ձիթենի»՝ ժյուրիի հատուկ մրցանակ, Եվրոպական կինոյի փառատոն, Լեչչե, Իտալիա, 2023

Ժուան Միլեր Գեռա
Ծնվել է 1974-ին, Լիսաբոնում: Ռեժիսոր, մոնտաժող և վիզուալ արվեստագետ, որը դիզայներական և նկարչական կրթություն է ստացել։ Ֆիլիպա Ռեյսի հետ հեղինակել է մի շարք վավերագրկան ֆիլմեր, որոնք մրցանակներ են ստացել միջազգային կինոփառատոներում (Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոն, Cinéma du Réel, Լայպցիգի վավերագրական կինոյի փառատոն, Բուենոս Այրեսի անկախ կինոյի փառատոն)։ Նրա «Ջոն Աֆրիկա» անդրանիկ խաղարկային աշխատանքի պրեմիերան կայացել է Ռոտերդամի ՄԿՓ-ի գլխավոր մրցութային ծրագրում (2018): «Լեգուան»Միլեր Գեռայի երկրորդ խաղարկային ֆիլմն է:

Ֆիլիպա Ռեյս
Ծնվել է 1977-ին Լիսաբոնում: 2000-ից զբաղվում է կինոռեժիսուրայով և պրոդյուսերությամբ։ Մասնագիտանալով կինոյի և հեռուստատեսության ոլորտում՝ 2008-ին հիմնել է Uma Pedra no Sapato կինոընկերությունը։ Ժուան Միլեր Գեռայի հետ նկարահանել է մի շարք վավարագրական ֆիլմ, որոնք մրցանակներ են ստացել միջազգային կինոփառատոներում (Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոն, Cinéma du Réel, Լայպցիգի վավերագրական կինոյի փառատոն, Բուենոս Այրեսի անկախ կինոյի փառատոն)։ Գեռայի հետ համատեղ է ստեղծվել նաև նրա անդրանիկ խաղարկային ֆիլմը՝ «Ջոն Աֆրիկան», որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի ՄԿՓ-ի գլխավոր մրցութային ծրագրում (2018)։ «Լեգուան» Ռեյսի երկրորդ խաղարկային աշխատանքն է։

Ֆիլմացանկ
Li Ké Terra (վավ., 2010), Սերնդի նվագախումբը (վավ, 2011), Կատվի ճոճք (վավ, 2012), Բելա Վիստա (վավ., 2012), Մասնակցի դիտարկման դրվագներ (վավ., 2014), Անորոշության պարտադիր կիրառումը (վավ., 2014), Կողքից (վավ., 2015), Ջոն Աֆրիկա (2018), Լեգուա (2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ