Ջեսիքա Հաուսներ
Ծնվել է Վիեննայում, ռեժիսուրա ուսանել Վիեննայի կինոակադեմիայում, որտեղ էլ նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմերը՝ «Ֆլորան» (1996) և «Հարցա-զրույցը» (1999)՝ երկուսն էլ մրցանակակիր։ Այնուհետև կյանքի է կոչել երկու լիամետրաժ ֆիլմ՝ «Սիրելի Ռիտան» (2001) և «Հյուրանոցը» (2004)։ Վերջինիս պրեմիերան կայացել է Կաննի ԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրում։ 2009-ին Հաուսների «Լուրդ» ֆիլմը Վենետիկի ԿՓ-ում արժանացել է FIPRESCI-ի մրցանակին, որին հաջորդել են այլ մրցանակներ, այդ թվում՝ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակը (լավագույն դերասանուհի՝ Սիլվի Տեստյու)։ 2014-ին Հաուսները վերստին մասնակցել է «Հատուկ հայացքի» մրցույթին՝ այս անգամ «Խենթ սեր» ֆիլմով։ Նրա հինգերորդ լիամետրաժ և առաջին անգլիալեզու աշխատանքը՝ «Փոքրիկ Ջոն», 2019-ին ներկայացվել է Կաննի ԿՓ-ում, որտեղ Էմիլի Բիչեմը մրցանակ է ստացել որպես լավագույն դերասանուհի։ Ֆիլմը փառատոնային մեծ հաջողություն է ունեցել և ցուցադրվել աշխարհի ավելի քան 20 երկրում։
Ֆիլմացանկ
Տարեդարձ (կ/մ, 1992), Աննե ((կ/մ, 1992), Պարոն Մարեսը ((կ/մ, 1992), Կուզեի երբեմն թիթեռ լինել ((կ/մ, 1993), Ֆլորա ((կ/մ, 1995), Հարցազրույց ((կ/մ, 1999), Սիրելի Ռիտա (2001), Հյուրանոց (2004), Կենաց ((կ/մ, 2006), Լուրդ (2009), Խենթ սեր (2014), Փոքրիկ Ջոն (2019), «Զրո» ակումբը (2023):