Բելգիա/Գերմանիա/Շվեդիա/ Նիդեռլանդներ
ՄԱՐԻՆԿԱ
94 րոպե
2026
Արևելյան Ուկրաինայում մանկության տարիների հարևանների կյանքը կտրուկ խաթարվում է առաջնագծում կատարված փոփոխության պատճառով։ Բռնցքամարտի խոստումնալից տաղանդ Նատաշան դառնում է զինվորական շտապօգնության բժիշկ։ Վաղ տարիքում ծնողներին կորցրած Անժելան գոյատևում է՝ ապրանքներ հասցնելով ռազմաճակատի երկու կողմին էլ։ Ժամանակակից հունական ողբերգության մեջ հայտնված եղբայրներ Մարկն ու Ռուսլանը այժմ կռվում են հակառակ կողմերում՝ միմյանց դեմ։ Իսկ նրանց կրտսեր եղբայրը՝ Դանիիլը, որն իրեն որդեգրած ընտանիքի հետ ապրում է Միացյալ Նահանգներում, պատերազմին հետևում է հեռվից՝ ապահովության մեջ:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Բարտ Վան Լանենդոնք, Պիտեր-Յան Դե Պյու 
Ռեժիսոր՝ Պիտեր-Յան Դե Պյու
Սցենարի հեղինակ՝ Պիտեր-Յան Դե Պյու
Օպերատոր՝ Պիտեր-Յան Դե Պյու
Կոմպոզիտորներ՝ Մատիս Ապելքվիստ, Դալտոն Լիվեն Վան Պե
Հնչյունային ձևավորող՝ Սենյան Յանսեն
Մոնտաժողներ՝ Ալեն Դեսովաժ, Սիսկա Սլովակ, Մաուրո Դե Գրուվե, Յուլի Նաաս, Լուիս Դե Սխրայվեր, Դավիդ Դուշա
Արտադրությունը՝ Savage Film

Մրցանակներ
Հանդիսատեսի մրցանակ, Կոպենհագենի վավերագրականն կինոյի ՄՓ, Դանիա, 2026, Լավագույն բելգիական վավերագրական ֆիլմ, Դոկվիլ, Լյովեն, Բելգիա, 2026
Պիտեր-Յան Դե Պյու
Անկախ կինոռեժիսոր և լուսանկարիչ։ Ավարտել է Բրյուսելի RITS կինոակադեմիան: Միջազգային ճանաչման է հասել իր առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքով՝ «Լուսավորյալների երկիրը» ֆիլմով (2016.), որը «Սանդենս» ԿՓ–ում արժանացել է վավերագրական կինոյի միջազգային մրցույթիԺյուրիի հատուկ մրցանակին օպերատորական աշխատանքի համար: Գրեթե մեկ տասնամյակ Պիտեր-Յան Դե Պյուն ներքաշված է եղել Ուկրաինայի Դոնբասի շրջանի անցուդարձի մեջ՝ աշխատելով իր նոր լիամետրաժ վավերագրական ֆիլմի՝ «Մարինկա»-ի վրա։ 16 մմ ժապավենով նկարահանված «Մարինկան» արտացոլում է հեղինակի հավատարմությունը մտերմիկ ու դիտողական պատումին։ Նրա լուսանկարչական աշխատանքները հրապարակվել են «Weekend Knack», «Le Monde», «De Morgen» և «De Standaard» պարբերականններում, ինչպես նաև ցուցադրվել տարբեր պատկերասրահներում ու թանգարաններում, որոնց թվում են Անտվերպենի լուսանկարչության թանգարանոը, Բրյուսելի deBuren մշակութային կենտրոնը և Փարիզի Իսլամական մշակույթների ինստիտուտը։ Պիտեր-Յան Դե Պյուն նկարահանում է նաև գովազդային հոլովակներ, մասնակցում գրքային ու թանգարանային նախագծերի իրականացմանը և համագործակցում LAIF գերմանական լուսանկարչական գործակալության հետ։

Ֆիլմացանկ
O (կ/մ, 2006), O (վավեր․, 2007), Լուսավորյալների երկիրը (վավեր․, 2016), Աղջիկներ և մեղր (կ/մ, 2017), Մարինկա (վավեր․, 2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda