Սերբիա/Կոսովո
ԲԱԺԱՆՎԱԾ ՔԱՂԱՔ ՄԻՏՐՈՎԻՑԱՆ
18 րոպե
2025
Միտրովիցան Կոսովոյի քաղաքրից է, որը էթնիկորեն բաժանված է ալբանացիների և սերբերի միջևև։ Հակամարտության պատճառով սառեցված այս տարածքի լանդշաֆտը երկու բանաստեղծություն է ոգում մահամերձ մայրերի մասին։ Երկու հոգի ավերակների մեջ մոլորված են թվում, իսկ բալենիները ծաղկում են։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ելենա Անգելովսկի, Միլյան Դունջերին
Ռեժիսոր՝ Մարկո Գրբա Սինգh
Սցենարի հեղինակներ՝ Մարկո Գրբա Սինգh, Աիդա Շեշիչ Նեզիրևիչ, Լատիֆ Բերիշա
Օպերատորներ՝ Մարկո Գրբա Սինգ, Ռադիշա Ցվետկովիչ, Դանիել Քյոթեր, Միլան Դոբրիչ
Հնչյունային ձևավորող՝ Լուկա Բարաևիչ
Մոնտաժող՝ Մինա Սիմենդիչ
Նկարահանվել են Սնեժանա Ջոգովիչը, Բլեդնի Կաբաշայը:
Արտադրությունը՝ Obol Film (Serbia), PKC Akvarijus (Kosovo)
Մարկո Գրբա Սինգհ
Ծնվել է 1988–ին Բելգրադում: Այժմ մագիստրոսական կրթություն է ստանում Համբուրգի գեղարվեստի համալսարանում։ Նրա «Գոնե հանդիպել ենք» և «Գունատ» վավերագրական կարճամետրաժների համաշխարհային պրեմիերան կայացել Նիոնի Visions du Réel ՄԿՓ-ում համապատասխանաբար 2012–ին և 2013–ին։ Միջին մետրաժի «Աբդուլը և Համզան» ֆիլմը, որ պատմում է Եվրոպայում հայտնված սոմալիացի փախստականների ճակատագրի մասին, 2015–ին առաջին անգամ ցոււցադրվել է FIDMarseille ԿՓ–ում, որտեղ և արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին։ 2016–ի սկզբին  Գրբա Սինգհը «Looking China» նախագծի շրջանակում մեկնել է Չինաստան և նկարահանել «Գաոմեգուի աստղերը» վավերագրական կարճամետրաժը, որի համար 2017–ին Visions du Réel ՄԿՓ-ում մրցանակ է ստացել ամենանորարարական կարճամետրաժ կինոնկարի համար։ Նկարահանել է նաև «Տեսավրուս» կարճամետրաժը, որը 2020–ին ներկայացվել է Doclisboa ԿՓ–ում։ Նրա նոր աշխատանքի՝ «Պատվար» լիամետրաժ վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Լոկառնոյի ՄԿՓ-ում։ Գրբա Սինգհը «Բեռլինալեի տաղանդներ», «Լոկառնոյի ակադեմիա» և «FIDCampus» ծրագրերի շրջանավարտ է։ Նա Բելգրադի վավերագրական ԿՓ–ի (Beldocs) գեղարվեստական ղեկավարն է և Զագրեբի մարդու իրավունքների ԿՓ–ի ծրագրավորողներից մեկը։

Ֆիլմացանկ
Գոնե հանդիպել ենք (կ/մ, վավեր., 2012), Գունատ (կ/մ, վավեր., 2013), Աբդուլը և Համզան (վավեր., 2015), Գաոմեգուի աստղերը (կ/մ, վավեր., 2016), Տեսավրուս (կ/մ, 2020), Պատվար (վավեր., 2021), Բաժանված քաղաք Միտրովիցան (վավեր., 2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda