Սև Օհանյան
«Օսկար» մրցանակի ներկայացված, «Ոսկե գլոբուս»–ի մրցանակակիր պրոդյուսեր և սցենարիստ, ինչպես նաև Proximity Media ընկերության համահիմնադիրը Ռայան և Զինզի Քուգլերների հետ։ Նրա պրոդյուսերական աշխատանքներից է «Մեղավորները» ֆիլմը, որը 16 ռեկորդային անվանակարգով ներկայացվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը և համաշխարհային կինովարձույթում ավելի քան 360 միլիոն դոլար հավաքել։ Կնոջ՝ Նատալի Քասաբյանի հետ համահեղինակել և թողարկել է «Փնտրել» ֆիլմը, որը, ստեղծվելով ընդամենը 800 հազար դոլար բյուջեով, ամբողջ աշխարհում վաստակել է ավելի քան 75 միլիոն դոլար։ Նրա մյուս նախագծերից են «Օսկար»-ի մրցանակակիր «Հուդան և Սև Մեսիան», «Հավատ III» ֆիլմերը, Marvel ստուդիայի «Երկաթե սիրտ» սերիալը և National Geographic-ի «Կատրինա փոթորիկ․ մրցավազք ընդդեմ ժամանակի» վավերագրական մինի սերիալը։
Ֆիլմացանկ
Իմ մեծ, չաղ հայկական ընտանիքը (2008):