Երվանդ Վարդանյան
Հայաստանցի պատմաբան, բանաստեղծ և կինոռեժիսոր։ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում ուսանելուց հետո (2012-2016, 2016-2018) հրատարակել է «Անարխիստների կղզին» գիրքը, որը 2018-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակին։ 2018-2020 թթ. զինվորական ծառայություն է անցել Արցախի պաշտպանության բանակում։ Վարդանյանի գործունեությունը կենտրոնացած է անցյալն ու ներկան փոխկապակցելու շուրջ, ինչն արտացոլված է նրա «Բանչէ» անկանոն պարբերականում (2023), որը նվիրված է բանչէական լեզվին և դրա ներկայությանը, ինչպես նաև Մարկիզ դը Սադին, Մեսրոպ Մաշտոցին և մի քիչ էլ պատաֆիզիկային։ Վարդանյանի դեբյուտային վավերագրական ֆիլմը` «Օրբիտան», որի և՛ ռեժիսորն է, և՛ օպերատորը, ներկայացնում է սերնդեսերունդ անցնող ազգային տրավմայի քաջածանոթ հարցը, որը մշտակա է Հայաստան բազմամյա ողբերգական պատմության ընթացքում։
Ֆիլմացանկ
Օրբիտա (2024):