Օվսաննա Գևորգյան
Սցենարիստ-ռեժիսոր: Քոլամբիա համալսարանից կինոռեժիսուրայի մագիստրոսի աստիճան է ստացել: Գևորգյանի աշխատանքների թվում են «Տառապող այգեպանի հեքիաթը» (Raindance ԿՓ, 2019), «Որբությունը» (լավագույն օպերատորական աշխատանք, Քոլամբիա համալսարանի ավարտական մրցանակ, 2022) և «Անգլուխ ձիավորները» (Պուսանի ՄԿՓ, 2023): Լիամետրաժ ֆիլմերի նրա սցենարները («Սիրտս նման է էն փլած տներ» և «Երևանյան հիվանդություն»), մրցանակների և աջակցության են արժանացել «Ոսկե ծիրան»-ում, Թբիլիսիի ՄԿՓ-ում և ACF-ում: Գևորգյանն ընտրվել է Ասիական կինոակադեմիայի Chanel & BIFF ծրագրի մասնակից, իսկ նրա «Երկիր Նաիրի» շարքը մշակվել է Թուրինի կինոլաբի և Դոհայի կինոինստիտուտի օգնությամբ: Այժմ Օվսաննա Գևորգյանն աշխատում է իր առաջին լիամետրաժ ֆիլմի վրա:
Ֆիլմացանկ
Դու այլևս տուն չես կարող գնալ (կ/մ, 2018), Տառապող այգեպանի հեքիաթը (կ/մ, 2019), Ամպը՝ տաբատով (կ/մ, 2021), Որբություն (կ/մ, 2022), Անգլուխ ձիավորներ (կ/մ, 2023), Վարձու սգավորներ (կ/մ, 2026):