Օվսաննա Գևորգյան
Օվսաննան հայ կինոռեժիսոր և սցենարիստ է, Կոլումբիայի համալսարանի արվեստների դպրոցի կինոռեժիսուրայի բաժնի շրջանավարտ։ Նրա աշխատանքներից են «Ասք ցավագար այգեպանի մասին» (Raindance 2019), «Որբություն» (Լավագույն օպերատորական աշխատանք, CGA 2022) և «Անգլուխ Ձիավորներ» (Busan IFF 2023) կարճամետրաժ ֆիլմերը։ Նրա լիամետրաժ ֆիլմերի սցենարները՝ «Սիրտս Նման է Էն Փլած Տներ»-ը և «Երևանյան Հիվանդություն»-ը, արժանացել են զարգացման մրցանակների «Ոսկե Ծիրան», Tbilisi IFF և ACF հարթակներում։
2022-ին նա մասնակցել է Chanel & BIFF Asian Film Academy ծրագրին, իսկ նրա «Երկիր Նաիրի» հեռուստանախագիծը զարգացվել է Torino Film Lab-ի և Doha Film Institute-ի աշխատարանների շրջանակում։ 2024 թվականին Օվսաննան ավարտել է CNC-ի, Cité Internationale des Arts-ի և Հայաստանի կինոկենտրոնի կողմից կազմակերպված 3-ամսյա սցենարային կացության ծրագիր Փարիզում։ Ներկայումս նա աշխատում է իր առաջին լիամետրաժ ֆիլմի վրա։
Ֆիլմացանկ
Տունդարձի ճանապարհ չկա (կ/մ, 2018), Ասք ցավագար այգեպանի մասին (կ/մ, 2019), Վարտիքավոր ամպը (կ/մ, 2021), Որբություն (կ/մ, 2022), Անգլուխ ձիավորներ (կ/մ, 2023), Վարձու սգավորներ (կ/մ, 2026):