Շվեդիայի բանվորական թաղամասերից մեկում երեք քույր` Լաուրան (16 տ.), Միրան (12 տ.) և Սթեֆին (7 տ.), մոր բացակայության պատճառով ստիված են ինքնուրույն գոյատևել։ Մոտալուտ ամառն ու ծնողների բացակայությունը կյանքը դարձնում են անհոգ ու խենթ, վառվռուն և առանց կանոնների։ Բայց երբ սոցիալական ծառայությունները հանդիպման են հրավիրում, Լաուրան ստիպված է իրենց մորը նմանակող մեկին գտնել, որպեսզի քույրերին բաժանելով խնամակալության չհանձնեն։ Լաուրան այս վտանգը գաղտնի է պահում, որպեսզի կրտսեր քույրերը չանհանգստանան։ Որքան մոտենում է ճշմարտության պահը, նոր խնդիրներ են առաջանում` քույրերին ստիպելով հաղթահարել լիակատար ազատության վայելքի և հասունանալու հետ կապված դաժան իրողությունների նեղ սահմանագիծը։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Նիմա Յուսեֆի
Ռեժիսոր՝ Միքա Գուստաֆսոն
Սցենարի հեղինակներ՝ Միքա Գուստաֆսոն, Ալեքսանդր Էրսթրանդ
Օպերատոր՝ Սինե Վադսթրուփ Բրոքեր
Նկարիչ՝ Կատարինա Նյուքվիսթ Էռնռոթ
Կոմպոզիտոր՝ Ջորջո Ջամպա
Հնչյունային ձևավորող՝ Գուստաֆ Բերգեր
Մոնտաժող՝ Անդերս Սքով
Դերերում. Բիանկա Դելբրավո, Դիլվին Ասաադ, Սաֆիրա Մոսբերգ, Իդա Էնգվոլ, Միտյա Սիրեն, Մարթա Օլդենբուրգ
Արտադրությունը՝ Hobab
Մրցանակներ
Լավագույն ռեժիսոր, «Հորիզոններ» ծրագիր, լավագուն սցենար, Մինչև 40 տարեկան հեղինակների մրցույթ, Վենետիկի ՄԿՓ, 2023, «Սաթերլենդ» մրցանակ, Անդրանիկ լիամետրաժ խաղարկային կինոնկարի մրցույթ, Լոնդոնի ՄԿՓ, 2023, Լավագույն ֆիլմ, լավագույն նկարիչ, «Ոսկե բզեզ» մրցանակաբաշխություն, Շվեդիա, 2024