Ռուսաստան
ՌԱԶԼՈԳՈՎ
73 րոպե
2025
Վավերագրական ֆիլմ հայտնի կինոքննադատ և մշակութային տեսաբան Կիրիլ Ռազլոգովի մասին, որն ընդգրկում է նրա վերջին, նախկինում չհրապարակված հարցազրույցը, հազվագյուտ արխիվային նյութեր և բացառիկ լուսանկարներ Ռազլոգովի ընտանիքի անձնական արխիվից, ինչպես նաև նրա հուշերը պատկերազարդող բնօրինակ անիմացիա՝ հենց իր ձայնով։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Անաստասիա Ռազլոգովա, Նինա Կոչելյաևա
Ռեժիսոր՝ Անաստասիա Ռազլոգովա
Սցենարի հեղինակներ՝ Անաստասիա Ռազլոգովա, Նատալյա Ուգլիցկիխ
Օպերատոր՝ Վիկտոր Բառանով
Նկարիչ (անիմացիա)՝ Ալեքսեյ Երմոլաև, Մարիա Երմոլաևա
Կոմպոզիտոր՝ Անջեյ Պետրաս
Հնչյունային ձևավորող՝ Գավրիիլ Բիրյուլին
Մոնտաժող՝ Սերգեյ Մաքսիմով
Նկարահանվել են Կիրիլ Ռազլոգովը և նրա ընտանիքի անդամները:
Արտադրությունը՝ Kamer-Ton-Film-Russia, New Institute for cultural research
Անաստասիա Ռազլոգովա
Լիամետրաժ, վավերագրական գործերի և հեռուստատեսային ծրագրերի պրոդյուսեր, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր։ Նրա պրոդյուսերական աշխատանքները բազմիցս ներկայացվել են և մրցանակների արժանացել ռուսաստանյան և միջազգային կինոփառատոներում։ 2000–ից Kamer-Ton-Film-Russia կինոընկերության հիմնադիրն է։ Ռուսաստանի վավերագրական կինոյի և հեռուստատեսության գիլդիայի անդամ է։ Ավարտել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։

Ֆիլմացանկ
Ռազլոգով (վավեր․, 2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Made on
Tilda