Գերմանիա/Իտալիա/Իսպանիա/Մեծ Բրիտանիա/ԱՄՆ
ՎԱՐԴԱԹՓԵՐԻ ԷՏՈՒՄԸ
111 րոպե
2026
Մարկո Բելոկկիոյի «Բռունցքները գրպանում» ֆիլմի (1965) ժամանակակից վերաիմաստավորումն է, որն անդրադառնում է ընտանեկան հակասություններին, ցանկության ու ընդվզմանը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Վիոլա Ֆյուգեն, Սիմոնե Գատտոնի, Մայքլ Ուեբեր, Վլադիմիր Զեմցով
Ռեժիսոր՝ Կարիմ Այնուզ
Սցենարի հեղինակ՝ Էվթիմիս Ֆիլիպու
Օպերատոր՝ Էլեն Լուվար
Նկարիչ՝ Ռոդրիգո Մարտիրենա
Կոմպոզիտոր՝ Մեթյու Հերբերթ
Հնչյունային ձևավորող՝ Ֆրանք Քրուզե
Մոնտաժողներ՝ Դավիդ Յանչո, Իլկա Յանկա Նադյ, Հայքե Փարփլիս
Դերերում. Քալում Թըրներ, Էլ Ֆենինգ, Ջեյմի Բել, Փամելա Անդերսոն
Արտադրությունը՝ The Match Factory, Kavas Film, Sur-Film
Կարիմ Այնուզ
Բրազիլացի կինոռեժիսոր և վիզուալ արվեստագետ։ Ծնվել է 1966–ին Ֆորտալեզայում (Բրազիլիա): Նրա առաջին լիամետրաժ աշխատանքի՝ «Մադամ Սատան»–ի պրեմիերան կայացել է 2002–ին Կաննի ԿՓ–ի «Հատուկ հայացք» ծրագրում։ Հաջորդ ֆիլմերը՝ «Սուելիի երկինքը» և «Ես ուղևորվում եմ, որովհետև պետք է, վերադառնում եմ, որովհետև սիրում եմ քեզ» (որը նկարահանել է Մարսելու Գոմիսի հետ), 2006–ին և 2009–ին ցուցադրվել են Վենետիկի ԿՓ–ի «Հորիզոններ» ծրագրում։ 2011–ին «Արծաթե վիհը» ներկայացվել է Կաննի ԿՓ–ի «Ռեժիսորների երկշաբաթյակ» ծրագրում և արժանացել Ռիո դե Ժանեյրոյի ՄԿՓ-ի մրցանակին լավագույն ռեժիսուրայի համար։ 2019–ին Այնուզը ներկայացրել է «Եվրիդիկե Գուսմանի անտեսանելի կյանքը», որը ցուցադրվել է Կաննի ԿՓ–ի «Հատուկ հայացք» ծրագրում՝ արժանանալով այդ բաժնի գլխավոր մրցանակին։ 2021–ին Այնուզն ասպարեզ է հանել իր երրորդ վավերագրական ֆիլմը՝ «Լեռների նավաստին», որը պատմում է Ալժիր կատարած նրա ուղևորության մասին հոր հայրենիքում իր ալժիրյան արմատները բացահայտելու նպատակով։ 2023–ին Այնուզը ներկայացրել է իր առաջին անգլիալեզու աշխատանքը՝ «Հրահրիչը», որն ընդգրկվել է Կաննի ԿՓ–ի հիմնական մրցութային ծրագրում։ Ֆիլմը պատմում է Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի կառավարման վերջին տարիների և նրա կնոջ՝ Քեթրին Փարի մասին։ 2024–ին Այնուզը վերադարձել է Բրազիլիայի հյուսիս-արևելք՝ ««Դեստինո» մոթելը» էրոտիկ թրիլերը նկարահանելու, որի գործողությունը ծավալվում է նրա հայրենի Ֆորտալեզա քաղաքում։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2024–ին Կաննի ԿՓ–ում, որտեղ ««Դեստինո» մոթելը» մրցել է «Ոսկե արմավենու ճյուղի» համար։ Սրան հաջորդել է «Վարդաթփերի էտումը» (2026)՝ Այնուզի երկրորդ անգլիալեզու լիամետրաժ աշխատանքը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Բեռլինի ՄԿՓ–ի հիմնական մրցութային ծրագրում։

Ֆիլմացանկ
Մադամ Սատան (2002), Սուելիի երկինքը (2006), Ես ուղևորվում եմ, որովհետև պետք է, վերադառնում եմ, որովհետև սիրում եմ քեզ (2009), Արծաթե վիհը (2011), Եվրիդիկե Գուսմանի անտեսանելի կյանքը (2019), Լեռների նավաստին (2021), Հրահրողը (2023), «Դեստինո» մոթելը (2024), Վարդաթփերի էտումը (2026

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda