Ավստրալիա
ԴԵՐՇԱՔԱՐ
113 րոպե
2026
Բժշկականի ուսանողուհին ներքաշվում է քաշի նվազեցման սահմռկեցուցիչ նորամուծության մեջ, որը կապված է մարդու մոխրի օգտագործման հետ՝ առաջացնելով սոսկալի հետևանքներ։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Աննա Մքլիշ, Սառա Շոու, Նատալի Էրիկա Ջեյմս
Ռեժիսոր՝ Նատալի Էրիկա Ջեյմս
Սցենարի հեղինակ՝ Նատալի Էրիկա Ջեյմս
Օպերատորներ՝ Չարլի Սառով, Բենջամին Մորգան
Նկարիչ՝ Ջոզեֆին Ուագսթաֆ
Կոմպոզիտոր՝ Հաննա Փիլ
Հնչյունային ձևավորող՝ Ջասթին Սպասևսկի
Մոնտաժող՝ Շոն Լահիֆ
Դերերում. Մայդորի Ֆրենսիս, Դանիել Մաքդոնալդ, Մեդլին Մեդեն, Ռոբերտ Թեյլոր
Արտադրությունը՝ Carver Films, Trum Films
Նատալի Էրիկա Ջեյմս
Ավստրալաբնակ ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Ծնվել է 1990–ին ԱՄՆ-ում, մեծացել Ավստրալիայի Մելբուռն քաղաքում։ Առավել հայտնի է իր առաջին լիամետրաժ աշխատանքով՝ «Մասունք» հոգեբանական սարսափի ֆիլմով (2020), ինչպես նաև «Ռոզմարիի երեխան» ֆիլմի նախապատմությունը ներկայացնող «Բնակարան 7ա» (2024) կինոնկարով:

Ֆիլմացանկ
Թրիչ (կ/մ, 2011), Բույն (կ/մ, 2013), Քրեսուիք (կ/մ, 2017), Թմբուկի ալիք (կ/մ, 2018), Մասունք (2020), Բնակարան 7ա (2024), Դերշաքար (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda