ԱՄՆ
ՃԱՄՓԵԶՐԻՆ
127 րոպե
2004

Միջին տարիքի երկու տղամարդ` ընկճախտից տառապող գրող Մայլզը և ամուսնանալու պատրաստվող դերասան Ջեյքը, երկշաբաթյա այցելություն են ձեռնարկում Կալիֆորնիայի գինեգործական շրջան։ Նրանց ուղևորությունը, որ պետք է Ջեյքի հրաժեշտը լիներ ամուրու կյանքին, վերածվում է ինքնաճանաչման և անսպասելի շփումների ճամփորդության:

Մրցանակներ
«Օսկար» լավագույն էկրանացման սցենարի համար, Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, 2005, Լավագույն սցենար, «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություն, 2005, Լավագույն էկրանացման սցենար, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, 2005, Լավագույն ֆիլմ, երկրորդ պլանի լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, լավագույն դերասանակազմ, լավագույն սցենարիստ, «Կինոքննադատների ընտրություն» մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 2005, Ժյուրիի հատուկ մրցանակ, լավագույն դերասան, «Ֆանտասպորտո» ՄԿՓ, Պորտուգալիա, 2005, Տարվա ֆիլմ, Ամերիկյան կինոինստիտուտի մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 2005, Լավագույն սցենար, երկրորդ պլանի լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, Կինոքննադատների ազգային միության մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 2005

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Մայքլ Լոնդոն
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Փեյն
Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Փեյն, Ջիմ Թեյլոր (ըստ Ռեքս Փիքեթի վեպի)
Օպերատոր՝ Ֆեդոն Պապամայքլ
Նկարիչ՝ Ջեյն Անն Ստյուարթ
Կոմպոզիտոր՝ Ռոլֆ Քենթ
Հնչյունային ձևավորող՝ Լեսլի Շաց
Մոնտաժող՝ Քևին Թենթ
Դերերում. Փոլ Ջամատի, Թոմաս Հեյդեն Չըրչ, Սանդրա Օհ, Վիրջինիա Մադսեն
Արտադրությունը՝ Fox Searchlight Pictures, Sideways Productions Inc., Michael London Productions


Ալեքսանդր Փեյն
Հույն ներգաղթածների թոռ Ալեքսանդր Փեյնը մեծացել է ԱՄՆ-ի Նեբրասքա նահանգում։ Մինչև Կալիֆորնիայի համալսարանը որպես կինոռեժիսուրայի մագիստրոս ավարտելն ուսանել է Սթենֆորդի համալսարանում։ Նկարահանել է ութ լիամետրաժ ֆիլմ, որոնք առաջադրվել են ընդհանուր առմամբ 24 «Օսկար»-ի, այդ թվում` չորս անգամ լավագույն կինոնկարի և երեք անգամ լավագույն ռեժիսուրայի համար սահմանված մրցանակներին։ Փեյնը երկու «Օսկար»-ի է արժանացել «լավագույն էկրանավորման սցենար» անվանակարգում, իսկ նրա վերջին աշխատանքը` «Մնացածները», «Օսկար» է բերել կնոջ երկրորդական դերի լավագույն կատարման համար:

Ֆիլմացանկ
Քաղաքացի Ռութը (1996), Ընտրություն (1999), Շմիդտի մասին (2002), Ճամփեզրին (2004), Հետնորդները (2011), Նեբրասքա (2013), Փոքրացում (2017), Մնացածները (2023):





ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ