ԱՄՆ
ՄԵՂՍԱՎՈՐՆԵՐԸ
138 րոպե
2025
Ամերիկայի հարավում՝ Միսիսիպիի դելտայում, Ջիմ Քրոուի օրենքների ժամանակաշրջանում երկվորյակ եղբայրներ Սմոքն ու Սթաքը վերադառնում են հայրենի տուն՝ հուսալով վերջ դնել իրենց մռայլ անցյալին և տեղական սևամորթ համայնքի համար երաժշտական ակումբ բացել։ Նրանց ծրագրերը խափանվում են, երբ հայտնվում է հնագույն գերբնական չարիքը՝ երաժշտությամբ ու տոնախմբությամբ լի գիշերը վերածելով գոյատևման պայքարի։ Հարավային գոթական սարսափը, բլյուզ երաժշտությունը, ժողովրդական բանահյուսությունն ու պատմական դրաման միաձուլելով՝ ֆիլմն քննում է ռասայի, մշակույթի, հիշողության, հավատի և արվեստի արտահայտչական ուժի թեմաները։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ռայան Քուգլեր, Զինզի Քուգլեր, Սև Օհանյան
Ռեժիսոր՝ Ռայան Քուգլեր
Սցենարի հեղինակ՝ Ռայան Քուգլեր
Օպերատոր՝ Օթըմ Դյուրալդ Արքափո
Նկարիչ՝ Հաննա Բիչլեր
Կոմպոզիտոր՝ Լուդվիգ Յորանսոն
Հնչյունային ձևավորող՝ Սթիվ Բոուդեքեր
Մոնտաժող՝ Մայքլ Շովեր
Դերերում. Մայքլ Բ․ Ջորդան, Հեյլի Սթայնֆելդ, Մայլզ Քեյթոն, Ջեք Օ՛Քոնել, Վունմի Մոսաքու
Արտադրությունը՝ Proximity Media, Warner Bros. Pictures

Մրցանակներ
«Օսկար» մրցանակներ լավագույն օպերատորական աշխատանքի, լավագույն կինոերաժշտության (բնօրինակ երաժշտություն) համար, Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, 2026, Լավագույն բնօրինակ սցենար Բրիտանական կինոակադեմիայիմրցանակաբաշխություն, 2026, «Ոսկե գլոբուս» լավագույն բնօրինակ երաժշտության համար, 2026
Ռայան Քուգլեր
Ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Ծնվել է 1986–ին Օքլենդում (Կալիֆորնիա, ԱՄՆ): Նրա առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Ֆրութվեյլ կայարանը» (2013), լայն ճանաչում բերեց հեղինակին: Հաջորդեցին «Հավատամք» (2015) և համաշխարհային մեծ հաջողություն հասած «Սև հովազ» (2018) ֆիլմերը՝ նրան դարձնելով իր սերնդի ամենաազդեցիկ կինոռեժիսորներից մեկը։ Քուգլերի գործերը հաճախ հետազոտում են ինքնության, պատմության, համայնքի և սևամորթների մշակութային փորձառության թեմաները։ «Մեղսավորները» «Սև հովազ. ընդմիշտ Ուաքանդա»-ին հաջորդած նրա լիամետրաժ աշխատանքն է, որը դարձել է 2025-ի ամենից շատ քննարկված ֆիլմերից մեկը։

Ֆիլմացանկ
Ֆրութվեյլ կայարանը (2013), Հավատամք (2015), Սև Հովազ (2018), Սև Հովազ. ընդմիշտ Ուաքանդա (2022), Մեղսավորները (2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda