45 րոպե
ԾԻԾԵՌՆԱԿԻ ՀԱՎԱՏԻ ԿԵՆԱՑԸ
Հայաստան
2026
Լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը 30 տարվա մեջ մի քանի անգամ բռնագաղթի են ենթարկվել։Ուսանող և հանդիսավար Սուրենը հանդիպում է հանդիպում է նրանց, որպեսզի հասկանա, թե ինչ է նշանակում ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու խոսակցությունները։ Արդյունքում բացահայտում է սպասվածից ավելին։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ավետիք Չալաբյան, Տիգրան Համբարձումյան, Հովհաննես Իշխանյան
Ռեժիսոր՝ Հովհաննես Իշխանյան, Սուրեն Բելյան
Սցենարի հեղինակներ՝ Հովհաննես Իշխանյան, Սուրեն Բելյան
Օպերատոր՝ Վարդան Պետրոսյան, Հովհաննես Իշխանյան
Նկարիչ՝ Էլեն Գրիգորյան
Կոմպոզիտոր՝ Ջուլետտա Առուստամյան
Հնչյունային ձևավորող՝ Ռուզաննա Խաչատրյան
Մոնտաժող՝ Հովհաննես Իշխանյան
Նկարահանվել են. Սուրեն Բելյան, Մնացական Ազիզյան, Գրետա Ազիզյան, Գարուն Ստեփանյան, Ջուլետտա Առուստամյան, Գայանե Գրիգորյան, Էլեն Գրիգորյան, Կարապետ Պողոսյան
Արտադրությունը՝ ՀայաՔվե, Պերսոնա Գրատա, Վավեր
Հովհաննես Իշխանյան
Հովհաննես Իշխանյանը ծնվել է 1988թ, Երևանում։ Ավելի քան տասը տարի զբաղվում է վավերագրական ֆիլմերով։

Ֆիլմացանկ
Ընտանեկան ալբոմ (2014), Իլիկի անավարտ պորտրետը (2018), Նախկինների խրոնիկան (2018  Էլի կգաս, պապ (2019), Սևաբերդի քիմիան (2020),  Մենավարտը (2020), ), Կաց, անցորդ, կաց (2020), Խոպանից առաջ (2020), Քնարվեստ (2020), Սիրունիկն ու փաստաբանը (2024), Ծիծեռնակի հավատի կենացը (2026), Ալֆերաց․ Հավերժ կռիվը կտավի վրա(2026)    
Սուրեն Բելյան
Սուրեն Բելյանը ծնվել է 2003թ․ Հնաբերդ գյուղում։ Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դոկումենտալ կինոռեժիսուրա բաժինը։ «Ծիծեռնակի հավատի կենացը» նրա առաջին մեծ աշխատանքն է։

Ֆիլմացանկ
Իմ ընտանիքը (Դիպլոմային աշխատանք, 2026), Ծիծեռնակի հավատի կենացը (2026)

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Made on
Tilda