Մեժ Բրիտանիա/Ֆրանսիա
ԳՈՐԾ ԸՆԴԴԵՄ ՏԻԵԶԵՐՔԻ
73 րոպե
2026
1973 թվականի Սուրբ ծննդյանը նախորդող օրերին երեք տիեզերագնացներ իրականացրին առաջին աշխատանքային գործադուլը տիեզերքում: Տեսահսկման համակարգի կլաուստրաֆոբիկ խոշոր պլանները վերարտադրելով՝ ֆիլմը պատմական վերակերտումը համադրում է հիպոթետիկ էսսեիստական հետազոտության հետ՝ ստեղծելով միջաստղային տարածքներում ծավալվող պայքարի կոլեկտիվ վկայություն։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Գրեյմ Արնֆիլդ, Էլիզաբեթ Դեքսթեր, Բորիս Գարավինի
Ռեժիսոր՝ Գրեյմ Արնֆիլդ
Սցենարի հեղինակ՝ Գրեյմ Արնֆիլդ
Օպերատորներ՝ Չիմի Շիմադա, Գրեյմ Արնֆիլդ
Նկարիչ՝ Էլիզաբեթ Դեքսթեր
Կոմպոզիտոր՝ Գրեյմ Արնֆիլդ
Հնչյունային ձևավորող՝ Գրեյմ Արնֆիլդ, Ժյուլ Ժասկո
Մոնտաժող՝ Գրեյմ Արնֆիլդ
Դերերում. Քեյթի Սմեյլ, Նեզար Ալդերազի, Յանա Փենռոուզ
Արտադրությունը՝ Local Vertical (UK), Les Films Invisibles (France)

Մրցանակներ
Հատուկ հիշատակում «Վառվող լույսեր» մրցույթում, Visions du Réel ՄԿՓ, Նիոն, Շվեյցարիա, 2026
Գրեյմ Արնֆիլդ
Լոնդոնաբնակ արվեստագետ, կինոռեժիսոր և կոմպոզիտոր: Ծնվել է 1991–ին: Ցանցային պատկերային նյութերի հիման վրա ստեղծելով զգայական էսսեիստական ֆիլմեր՝ հետաքննական պատումի մեթոդներ է կիրառում տեխնոլոգիական, էկոլոգիական և պատմական խնդիրները հուզական տեսանկյունից հետազոտելու նպատակով։

Ֆիլմացանկ
Խավարում նստած (կ/մ, 2015), Վիթխարի քարանձավ (կ/մ, 2016), Ասբեստ (կ/մ, 2016), Գոռալով գետնին (կ/մ, 2017), Ծննդաբանություն (կ/մ, 2018), Ուրվականային սպառնալիք (կ/մ, 2019), Տարածվող կենդանի (կ/մ, 2021), Ներխուժում տուն (վավեր․, 2023), Գործ ընդդեմ տիեզերքի (վավեր․, 2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Made on
Tilda