Երեք միայնակ մարդկանց պատմություն, որոնք 1970-ի ձյունառատ ամանորյա արձակուրդը ստիպված են անցկացնել Ամերիկայի հյուսիս-արևելքում գտնվող գիշերօթիկ դպրոցում։ Մեռած լեզուների չսիրված ուսուցիչ միստր Հանամին ղեկավարությունը ստիպում է արձակուրդն անցկացնել գիշերօթիկում` Վիետնամում զոհված որդու կորուստը սգացող խոհարար Մերիի, ինչպես նաև հանգիստ չտվող, բայց խելացի աշակերտ Անգուսի հետ։ Մինչ այս անհաճո կերպարներն արկածներով ու մանր-մունր միջադեպերով անցկացնում են իրենց Ամանորը, նրանց միջև անսպասելի կապեր են առաջանում՝ ընտանիքի զգացողություն բերելով:
Մրցանակներ
«Օսկար», երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, 2024, Լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություն, 2024, Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, Բրիտնական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, 2024, Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, «Կինոքննադատների ընտրություն» մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 2024, Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի, Կինոքննադատների ազգային միության մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 2024, Տարվա ֆիլմ, Ամերիկյան կինոինստիտուտի մրցանակաբաշխություն, 2024
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Մարկ Ջոնսոն, Բիլ Բլոք, Դեյվիդ Հեմինգսոն
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Փեյն
Սցենարի հեղինակ՝ Դեյվիդ Հեմինգսոն
Օպերատոր՝ Այգիլ Բրիլդ
Նկարիչ՝ Ռայան Ուորեն Սմիթ
Կոմպոզիտոր՝ Մարկ Օրթոն
Հնչյունային ձևավորող՝ Ֆրենք Գաետա
Մոնտաժող՝ Քևին Թենթ
Դերերում. Փոլ Ջամատի, Դեյվայն Ջոյ Ռենդոլֆ, Դոմինիկ Սեսա
Արտադրությունը` Miramax, Gran Via, CAA Media Finance