Հայաստան
ԲՈՒՆ
15 ՐՈՊԵ
2024
July 12th
21:00
Cinema House, Grand Hall
Tickets
Screenings

Բենոն մոտ 30 տարեկան տղամարդ է, որի համար կյանքը պատերազմից հետո կարելի է ասել՝ կանգ է առել։ Գյուղական առօրյայում Բենոն այլևս չի կարողանում պահել օրակարգը, որին սովոր էր, փոխարենը նոր օրակարգ է ձևավորել` փնտրել ու սպանել բվին, որի պարբերական վայոցն իրեն հանգիստ չի տալիս: Ամեն օր նա արթնանում և քնում է բվի ձայնն ականջներում։ Բայց Բենոն այս ամենի հետ լրիվ միայնակ չի մնացել: Կա Սահակը, որն ամեն ինչով ուզում է օգնել Բենոյին, և չնայած կողքի խոսակցություններից լսել է, թե բու գոյություն չունի, ուզում է Բենոյին հավատալ և կարծում է, որ իր օգնությամբ Բենոն կգտնի բվին։ Բենոն թույլ չի տալիս, որպեսզի Սահակն իրեն միանա անտառ գնալիս, այդպիսով Սահակը որոշում է ինքնուրույն անել դա՝ փոքր երեխա, որը չի պատկերացնում վտանգը, որի մտքում միայն Բենոյին օգնելն է։ Նա միայնակ գնում է անտառ, բարձրանում ծառին և փորձում կանչել բվին։ Բենոն նույնպես անտառում է, և ծառի վրա շարժ տեսնելով՝ հրացանն ուղղում է դեպի Սահակը։ Սա Բենոյի բվին գտնելու անհույս փորձերի վերջակետն է։ Բվի ձայնը չի վերացել, բայց Բենոն կսովորի դրա հետ ապրել։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Մերի Դանիելյան
Ռեժիսոր՝ Մերի Դանիելյան
Սցենարի հեղինակ՝ Մերի Դանիելյան
Օպերատոր՝ Խաչատուր Ղևոնդյան
Նկարիչներ՝ Սոնա Պարսամյան, Լիլիթ Անտոնյան
Կոմպոզիտոր՝ Անահիտ Մնացականյան
Հնչյունային ձևավորող՝ Անահիտ Մնացականյան
Մոնտաժող՝ Մերի Դանիելյան
Դերերում. Արեն Օսիպյան, Գրիգոր Ղարսայան
Մերի Դանիելյան (ծնվ․ 2021)
Կրթություն է ստացել Երևանի պոլիտեխնիկական ավագ դպրոցում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2022-ից աշխատում է ֆոտո և տեսաարտադրության ոլորտում: Նույն թվականից «Մշակութամետ» ՀԿ-ի կամավոր է՝ որպես լուսանկարչության ուսուցիչ։

Ֆիլմացանկ
Բուն (կ/մ, 2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ