Ֆրանսիա/Իտալիա
ԱՆԾԱՆՈԹՈՒՀԻՆ
139 րոպե
2026
Գրեթե քառասնամյա Դավիդ Ցիմերմանը լուսանկարիչ է, թեև դրա մասին գրեթե ոչ ոք չգիտի։ Երբ ընկերները նրան ստիպում են մասնակցել աղմկոտ երեկույթի, նա բազմության մեջ նկատում է մի կնոջ, որից այլևս չի կարողանում կտրել հայացքը, և սկսում է հետևել նրան... Մի քանի ժամ անց Դավիդն արթնանում է՝ պարզելով, որ հայտնվել է այդ անծանոթ կնոջ մարմնում։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Նիկոլա Անթոմե 
Ռեժիսոր՝ Արթյուր Արարի
Սցենարի հեղինակներ՝ Արթյուր Արարի, Լուկաս Արարի, Վենսան Պուամիրո
Օպերատոր՝ Թոմ Արարի
Նկարիչ՝ Էմանյուել Դյուպլե
Կոմպոզիտոր՝ Անդրեա Պոջջո
Հնչյունային ձևավորող՝ Ժուլիեն Սիկար
Մոնտաժող՝ Լորան Սենեշալ
Դերերում. Լեա Սեդու, Նիլս Շնայդեր
Արտադրությունը՝ Bathysphère, To Be Continued, Pathé Films
Արթյուր Արարի 
Ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան։  Ծնվել է 1981–ին Փարիզում: Երեք կարճամետրաժ և մեկ միջին երկարության ֆիլմերից հետո 2016–ին նկարահանել է իր «Սև ադամանդ» առաջին լիամետրաժը՝ Անտվերպենի ադամանդավաճառների մասին պատմող կողոպուտի և ընտանեկան վրեժի դրամա։ Նրա երկրորդ լիամետրաժ աշխատանքը՝ «Օնոդա. 10․000 գիշեր ջունգլիներում» ֆիլմը, 2021–ին ընտրվել է որպես Կաննի ԿՓ–ի «Հատուկ հայացք» ծրագրի բացման ֆիլմ։ Համասցենարիստ Վենսան Պուամիրոյի հետ Արարին արժանացել է «Սեզար» մրցանակի լավագույն բնօրինակ սցենարի համար։ Նա «Աշնան անատոմիա» ֆիլմի (2023) համասցենարիստներից է նաև։ Ֆիլմը բազմաթիվ մրցանակների է արժանացել լավագույն բնօրինակ սցենարի համար, այդ թվում՝ «Օսկար»–ի։ 2024–ին Արարին հրավիրվել է անդամակցելու Ամերիկյան կինոակադեմիային։ Նրա հաջորդ նախագիծը՝ «Անծանոթուհին», ֆանտաստիկա է։

Ֆիլմացանկ
Փողոցայի օրեր (կ/մ, 2005), Ձեռքը երախին (2007), Կորած ջանքեր (2013), Սև ադամանդ (2016), Օնոդա. 10․000 գիշեր ջունգլիներում (2021), Անծանոթուհին (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda