Արվեստագետ դառնալու ցանկություն ունեցող չինուհի Վիվը համավարակից հետո մնացել է Բեռլինում և պատահաբար հայտնվել այլընտրանքային մշակույթի կենսալի ասպարեզում։ Մեկին, ով դաստիարակվել է «չափանիշներին» հետևելու համար, ամեն ինչ շատ հետաքրքիր է թվում։ Բայց Չինաստանում գտնվող նրա հարազատների համար ամենամտահոգիչ հարցն է. «Ինչո՞ւ է նա այդքան տարօրինակ»։ Դեգերելով նոր միջավայրների և ավանդական ակնկալիքների միջև՝ Վիվն անընդհատ հարմարվում է իրեն, աշխարհին և իհարկե, Չինաստանին վերաբերող փոփոխական կարծիքներին. միայն թե ավելի ու ավելի, քան երբևէ, մոլորված է զգում իրեն։ Ֆիլմը հետևում է Վիվի էկլեկտիկ հանդիպումներին ու դրանք ձևավորող նրբին բախումներին։ Խորապես անձնական և հումորային տոնով ներկայացված կինոպատումը սրամիտ, բայց սուր հայացք է գցում գլոբալացված աշխարհում պատկանելության զգացմանը և այն հանգամանքին, թե ինչպես են տարբեր հասարակությունները սահմանում մեր կյանքը։ Պատմություն սեփական անձի, ինքնության, հավանության անվերջ որոնման մասին, որը սյուրռեալիստական, բայց շոշափելի պահերի պարույր է հյուսում:
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Դանիելա Դիթերիխ, Էրիկ Վինքեր, Մարտին Ռոլի, Ումիթ Ուլուդաղ
Ռեժիսոր՝ Վիվ Լի
Սցենարի հեղինակ՝ Վիվ Լի
Օպերատորներ՝ Վիվ Լի, Յանիս Մացուխ
Հնչյունային ձևավորող՝ Մարցել Վալվիշ
Մոնտաժող՝ Քրիսթոֆ Բարգֆրեդե
Արտադրությունը՝ Corso Film