ԱՄՆ / Հայաստան
ԼԻՆՈՒՄ Է, ՉԻ ԼԻՆՈՒՄ
94 ՐՈՊԵ
2024
July 11th
12:30
Cinema House, H. Malyan Hall
Tickets
Screenings
July 11th
19:00
Cinema House, H. Malyan Hall

Ֆիլմը պատմում է չորս կանանց մասին, որոնք ապրում են Արցախի Հանրապետությունում՝ մի չճանաչված երկրում, որը դեռ չի հասցրել հաղթահարել նախորդ պատերազմի հետևանքները, բայց արդեն կանգնած է նոր պատերազմի շեմին։ Այս անորոշության պայմաններում չորս կանայք կառուցում են կյանքը՝ այն հույսով, որ կկարողանան իրենց տունը դարձնել ավելի լավ ու ապահով տեղ։ Երբ վերստին պատերազմ է բռնկվում, այն, ինչ սկսվել էր կանանց դերի մասին խոհերի ձևով, աստիճանաբար վերածվում է կարևոր և անկեղծ հաշվետվության հերթական անգամ պատերազմով ընդհատված կյանքերի մասին։ Առաջնագծում զենքը ձեռքին կանգնելուց սկսած մինչև փախստականների նման իրենց տները լքելու պահը ականատես ենք լինում, թե ինչպես է այս կանանցից յուրաքանչյուրի կյանքն անդառնալիորեն փոխվում։ Պատերազմի ավարտն աներևակայելի է թվում՝ լիակատար էթնիկ զտում և հայրենազրկում։ Մինչ այս կանայք պայքարում են նոր իրականությանը համակերպվելու համար, ֆիլմը դառնում է հուզիչ պատմություն ընդմիշտ կորցրած տան հուշերի և այդ հուշերը կենդանի պահելու մասին։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Էմիլի Մկրտչյան, Բրոք Ուիլյամս, Մառա Ադինա
Ռեժիսոր՝ Էմիլի Մկրտչյան
Օպերատորներ՝ Էմիլի Մկրտչյան, Ալեքս Իգիթբաշյան, Մարկոս Մարկոսյան, Անդրանիկ Սահակյան
Կոմպոզիտոր՝ Ռուբեն Դը Գեզել
Հնչյունային ձևավորող՝ Մայքլ Ֆելդման
Մոնտաժող՝ Ալեքսանդրա Բոմբաք
Նկարահանվել են Սիրանույշ Սարգսյանը, Սվետլանա Հարությունյանը, Գայանե Համբարձումյանը, Սոսե Բալասանյանը:

Էմիլի Մկրտչյան
Ռեժիսոր, մուլտիմեդիա արտիստ և միջդիսցիպլինար ստեղծագործող։ Նրա զարգացող գործունեությունն արտացոլում է մանկությունը տարագիր, սփյուռքահայ ընտանիքում և կենտրոնանացծ է Հարավարևմտյան Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանի կանանց ապագաղութացման պատմությունների վրա Մկրտչյանի ֆիլմերի թվում են «Փոխանցում» գիտաֆանտաստիկ կարճամետրաժը, որի պրեմիերան կայացել է Լոնդոնի BFI FLARE ԿՓ-ում, «Հայրենիք» վավերագրական կարճամետրաժը, որը Դարհեմի Full Frame ԿՓ-ում առաջին անգամ ցցուցադրվելուց հետո որպես լավագույն կարճամետրաժ վավերագարակաան կինոնկար մրցանակի է արժանացել Կոպենհագենի ՄԿՓ-ում, և «Լինում է, չի լինում» խաղարկաային-վավերագրական ֆիլմը, որի նկարահանմանը աջակցել են Սանդենս ինստիտուտը, IDA-ը, Chicken & Egg Pictures-ը and HotDocs-ը։ Մկրտչյանի «Լույս ի լուսո» մուլտիմեդիա ինստալացիան, որը ստեղծվել է Տիգրան Համասյանի համագործակցությամբ, ցուցադրվել է Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Ստամբուլում, Մյունիխում, Հայաստանում և Բուլղարիայում։ Էմիլի Մկրտչյանը Ֆլաերթիի անվան սեմինարի մասնակից է, դրամաշնորհ է ստացել Լոս Անջելեսի Հանրային արվեստի ակտիվացման հիմնադրամից, Լոկառնոյի ԿՓ-ի «Բաց դռներ» դրամաշնորհային ծրագրի հաղթող ճանաչվել,  մասնակցել է UnionDocs ամառային լաբին, եղել Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտի ռեզիդենտ և մասնակցել Թուրինի կինոլաբին։ Այժմ նա բնակվում է մասամբ ԱՄՆ-ում, մասամբ էլ՝ Հայաստանում:

Ֆիլմացանկ
Լևոն․ հրաշալի կյանք (վավ., 2013), Փոխանցում  (կ/մ, 2018), Հայրենիք  (վավ., 2019), Լինում է, չի լինում (2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ