Նորվեգիա/Նիդերլանդներ
ՏԻԳՐԻՍ ԳԵՏԻ ԱՌՅՈՒԾՆԵՐԸ
91 րոպե
2025
Իսլամական Պետությունից ազատագրվելու մարտերի ընթացքում ավերված Մոսուլ քաղաքում ինքնության, մշակույթի և արվեստի առողջացման ու պահպանման պայքարը դեռ չի ավարտվել։ Երեք տղամարդ հրաժարվում են թույլ տալ, որ Մոսուլը մնա ավերակների մեջ։ 8000 տարվա պատմություն ունեցող քաղաքը պայքարում է, որպեսզի վերականգնի իր հոգին նրանց միջոցով, ովքեր չենն թողնում, որ քաղաքը մոռացության մատնվի։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Թորվալդ Նիլսեն
Ռեժիսոր՝ Զարդաշտ Ահմեդ
Սցենարի հեղինակ՝ Զարդաշտ Ահմեդ
Օպերատոր՝ Զարդաշտ Ահմեդ
Կոմպոզիտոր՝ Դաան Հոֆման
Հնչյունային ձևավորողներ՝ Լուք Հոոգստրաթեն, Զիտա Լեեմանս
Մոնտաժող՝ Էվա Հիլսթրյոմ
Նկարահանվել են Բաշարը, Ֆադելը, Ֆաքրին:
Արտադրությունը՝ Indie Film Bergen
Զարդաշտ Ահմեդ       
Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ–ի (IDFA) մրցանակակիր նորվեգաբնակ քուրդ ռեժիսոր՝ ծնունդով Իրաքից։ Հայտնի է հակամարտության գոտիներում նկարահանած իր համոզիչ պատմություններով։ Ավելի քան 20 տարի աշխատել է Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում՝ արտացոլելով մարդու դիմացկանությունը վավերագրական կինոյի միջոցով։ Ռեժիսորական գործունեությունից զատ՝ տեղի համայնքներին սովորեցրել է վավերագրել՝ հնարավորություն տալով աշխարհի ամենաանկայուն շրջաններից մի քանիսում ապրողներին պատմելու իրենց պատմությունները։ Ահմեդի ամենահայտնի ֆիլմը՝ «Թաքնվելու տեղ չկա»–ն (2016), արժանացել է ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մրցանակի, այդ թվում՝ լավագույն լիամետրաժ վավերագրական կինոնկար ճանաչվել IDFA-ում (2016), լավագույն վավերագրական կինոնկար՝ Մարդու իրավունքների «Մեկ աշխարհ» փառատոնում (2017), երկու անվանակարգով առաջադրվել «Էմի»-ի (2019–ի լավագույն լիամետրաժ վավերագրական և արտաքին քաղաքականության թեմայով լավագույն վավերագրական կինոնկար)։ Ահմեդի կինոկարիերան սկիզբ է առել «Հալածված» ֆիլմով (2008), սրան հաջորդել է մրցանակակիր «Ճանապարհ դեպի Դիարբեքիր»֊ը (2010), որը հեռարձակվել է SVT (Շվեդիա), TV2 (Նորվեգիա), ARTE (Գերմանիա/Ֆրանսիա), YLE (Ֆինլանդիա) և VPRO (Նիդերլանդներ) ալիքներով։ Նրա «Ֆատա Մորգանա» վավերագրությունը 2013–ին հեռարձակվել է SVT-ով, ներկայացվել TIFF-ով (Նորվեգիա), ցուցադրվել Օսլոյի Eurodok-ում ու Նորվեգիայի և այլ երկրների տարբեր փառատոներում։ Զարադաշտ Ահմեդն ուսանել է Ստավանգերի համալսարանի հեռուստատեսային և մուլտիմեդիա արտադրության բաժնում՝ 2006-ին ստանալով բակալավրի աստիճան։ Դրանից առաջ՝ 1997-99 թթ․, ոուսանել է Ստավանգերի Ռոգալանդ արվեստի դպրոցում։ Ահմեդի ուսանողական ուղին սկսվել է Իրաքի Քիրքուքի տեխնոլոգիական ինստիտուտից, որտեղ սովորել է 1988-90 թթ․։

Ֆիլմացանկ
Հալածված (2008), Ճանապարհ դեպի Դիարբեքիր (2010), Ֆատա Մորգանա (2012), Թաքնվելու տեղ չկա (2016), Բաղդադյան հրաշալի մարտկոցը․ ո՞վ է գողացել (2021), Մեծ եղբայր Բոնգ Թոմը (2023), Տիգրիս գետի առյուծները (2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ