Մարատ Սարգսյան
Ծնվել է 1978-ին Վանաձորում: 13 տարեկանից սկսել է աշխատել տեղի հեռուստակայանում որպես մոնտաժող և օպերատոր։ 1994-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Լիտվա, որտեղ շարունակել է աշխատանքը տարբեր հեռուստանախագծերում։ Նկարահանել է տասից ավելի մրցանակակիր երաժշտական տեսահոլովակներ։ 2005-2011 թթ․ սովորել է Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայում՝ ստանալով հեռուստատեսության և կինոռեժիսուրայի մագիսրոսի կոչում։ Մարատ Սարգսյանի առաջին լիամետրաժ աշխատանքի՝ «Ջրհեղեղ չի լինի» ֆիլմի (2020) պրեմիերան կայացել է Վենետիկի ԿՓ-ի Կինոքննադատների միջազգային շաբաթվա մրցութային ծրագրում։ Ֆիլմը Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Տրանսիլվանիայի ՄԿՓ-ում (Ռումինիա), մասնակցել է նաև Տալլինի «Սև գիշերներ» ՄԿՓ-ի (Էստոնիա) Բալթյան երկրների մրցութային ծրագրին, «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնական մրցութային ծրագրին, ինչպես նաև Սանտա Բարբարայի ԿՓ-ի (ԱՄՆ) միջազգային միցութային ծրագրին։
Ֆիլմացանկ
Տարգովա կինոփողոց (վավ., 2010), Kino pavasaris (վավ., 2010), Լեռնավան (կ/մ, 2009), Հայրը (վավ․, 2012), Ջրհեղեղ չի լինի (վավ., 2020):