ԱՄՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
103 րոպե
1999

Սուր երգիծական կատակերգություն է գերազանցիկի հանախտանիշ ունեցող աշակերտուհի Թրեյսի Ֆլիքի մասին, որը պատրաստ է ամեն ինչի հանուն աշակերտական խորհրդի նախագահ ընտրվելու։ Ֆիլմի դեպքերը ծավալվում են արվարձանային միջնակարգ դպրոցում և զարգանում Թրեյսիի բարեմիտ, բայց հուսախաբ ուսուցիչ Ջիմ Մքալիսթերի ավելի ու ավելի հուսահատ ջանքերի շուրջ, որոնք կոչված են կանխելու նրա հաղթանակը։

Մրցանակներ
«Պիլար Միրո» մրցանակ (լավագույն նոր ռեժիսոր), Վալյադոլիդի ՄԿՖ, Իսպանիա, 1999, Լավագույն դերասանուհի, Կինոքննադատների ազգային միության մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 2000

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ալբերտ Բերգեր, Դեյվիդ Գեյլ, Քիտ Սեմփլզ, Ռոն Յերքսա
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Փեյն
Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Փեյն, Ջիմ Թեյլոր (ըստ Թոմ Պեռոտտայի վեպի)
Օպերատոր՝ Ջեյմս Գլենոն
Նկարիչ՝ Ջեյն Անն Սթյուարթ
Կոմպոզիտոր՝ Ռոլֆ Քենթ
Հնչյունային ձևավորողներ՝ Պատրիկ Չիկկոնե կրտ., Ռիչարդ Քիթինգ
Մոնտաժող՝ Քևին Թենթ
Դերերում. Մեթյու Բրոդերիք, Ռիզ Ուիթերսփուն, Քրիս Քլայն, Ջեսիքա Քեմփբել
Արտադրությունը՝ MTV Films, Paramount Pictures, Bona Fide Productions

Ալեքսանդր Փեյն        
Հույն ներգաղթածների թոռ Ալեքսանդր Փեյնը մեծացել է ԱՄՆ-ի Նեբրասքա նահանգում։ Մինչև Կալիֆորնիայի համալսարանը որպես կինոռեժիսուրայի մագիստրոս ավարտելն ուսանել է Սթենֆորդի համալսարանում։ Նկարահանել է ութ լիամետրաժ ֆիլմ, որոնք առաջադրվել են ընդհանուր առմամբ 24 «Օսկար»-ի, այդ թվում` չորս անգամ լավագույն կինոնկարի և երեք անգամ լավագույն ռեժիսուրայի համար սահմանված մրցանակներին։ Փեյնը երկու «Օսկար»-ի է արժանացել «լավագույն էկրանավորման սցենար» անվանակարգում, իսկ նրա վերջին աշխատանքը` «Մնացածները», «Օսկար» է բերել կնոջ երկրորդական դերի լավագույն կատարման համար:

Ֆիլմացանկ
Քաղաքացի Ռութը (1996), Ընտրություն (1999), Շմիդտի մասին (2002), Ճամփեզրին (2004), Հետնորդները (2011), Նեբրասքա (2013), Փոքրացում (2017), Մնացածները (2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ