Արգենտինա
ՆԵՎԱԴԱ
89 րոպե
2023

Շուրան պարզում է, որ ամուսինը փախել է հոգեբուժարանից, որտեղ փակված էր. ոչ ոք չգիտի նրա ուր լինելը։ Պարանոյան և իրեն հետապնդող մարդու ներկայությունը թունավորում են Շուրայի կյանքը։ Կամ միգուցե դա ուղղակի նրա հիվանդ երևակայությո՞ւնն է։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Խուան Մատիաս Մուսա, Աննա Տյուրինա
Ռեժիսորներ՝ Խուան Մատիաս Մուսա, Աննա Տյուրինա
Սցենարի հեղինակ՝ Աննա Տյուրինա
Օպերատորներ՝ Էլիաս Խիսմոնդի, Սեբաստիան Խիլ Միրանդա
Նկարիչ՝ Սոլ Յանիկ
Կոմպոզիտոր՝ Մատտեո Մարիանո
Հնչյունային ձևավորող՝ Խորխե Գուտիեռես Խիմենես
Մոնտաժող՝ Իգնասիո Մասլյորենս
Դերերում. Տատյանա Դմիտրիևսկայա, Օլգա Լապշինա, Անատոլի Ստեպանյուկ
Արտադրությունը՝ Capilar Films

Աննա Տյուրինա
Ծնվել է 1979-ին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի շրջանի պետական համալսարանը անգլերենի և ֆրանսերենի լեզվաբան-թարգմանչի մասնագիտությամբ։ 2006-ին ավարտել է նաև Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի պետական համալսարանը, որտեղ ուսանել է սցենարագրության բաժնում։ Դեռ երիտասարդության տարիներից երազել է խաղարկային ֆիլմ նկարահանել։ «Նեվադան» նրա առաջին խաղարկային ռեժիսորական աշխատանքն է: Այժմ Տյուրինան բնակվում է Բուենոս Այրեսում՝ աշխատելով որպես սցենարիստ և ռեժիսոր։

Ֆիլմացանկ
Սգո պարագաներ (վավ., 2011), Նևադա (2023):

Խուան Մատիաս Մուսա
Ծնվել է 1979-ին Կորդոբայում (Արգենտինա): Իր բազմազան աշխատանքների մեջ, առանձնացնում է «Վատ եփված», «Ատոմային մարդը», «Նրա փիսիկի ձայնը», «Le toxi gat», «Beef Shake», «Ձկնորսներ» կարճամետրաժ խաղարկային և անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաև «Հսկողություն», «Գմբեթը» և «Խայտառակությունը» կարճամետրաժ ֆիլմերից կազմված «Ինքնասպանությունների ֆոտոպատմություններ» եռերգությունը: Հեղինակել է նաև «TAXXI Tango XXI» նվագախմբի մի շարք տեսահոլովակներ՝ 2016-2021 թթ. նկարահանումներ անելով Բուենոս Այրեսում, Դուբայում, Մոսկվայում և Փարիզում։

Ֆիլմացանկ (ընտրանի)
Վիտամինակ (2012), Նևադա (2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ