ՀնդկաստաՆ
ԱՆԿՈՏՐՈՒՄ ԱՂՋԻԿԸ
100 ՐՈՊԵ
2023

Երբ 21-ամյա աղջիկը սիրահարվում է ցածր կաստային պատկանող մի տղայի, զայրացած ընտանիքը մտածում է, որ աղջկան կախարդել են, և նրան քարշ տալիս հեռավոր գյուղում ապրող շամանի մոտ։ Վերջինս պետք է աքլորի զոհաբերությամբ ու թուղթուգրով կախարդանքը հանի և աղջկա մտքից ջնջի տղայի մասին բոլոր հիշողությունները, որպեսզի աղջիկը նրա դեմքն անգամ մոռանա։ Անմեղ աղջկա ապագան կախված է դաժան, կնատյաց նահապետններից և նրանց հետադիմական հայացքներից։ Մեկօրյա ճամփորդությունը բացահայտում է կաստաների, կրոնի և շովինիզմի վտանգավոր ազդեցությունը շարքային հնդիկ ընտանիքի վրա։ Արդյոք աղջիկը և աքլորը ո՞ղջ կմնան այս խելագարությունից հետո, թե՞ զոհ կգնան հավատալիքների համակարգին։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Սիվակարթիկեյան Դոս, Կալաի Արասու
Ռեժիսոր՝ Պ․ Ս․ Վինոթրաջ
Սցենարի հեղինակ՝ Պ․ Ս․ Վինոթրաջ
Օպերատոր՝ Սաքթի Վել Բ.
Կոմպոզիտոր՝ Փոլ Քինգսլի
Հնչյունային ձևավորողներ՝ Գ. Սուրեն., Ս․ Ալագիա Քութան, Ռագհավ Ռամեշ
Մոնտաժող՝ Գանեշ Սիվա
Դերերում. Սուրի Մութուչամի, Աննա Բեն
Արտադրությունը՝ Sivakarthikeyan ProductionsLLP

Պ. Ս. Վինոթրաջ
Մադուրայում (Թամիլ Նադու, Հնդկաստան) ծնված կինոռեժիսոր: Չքավորության պատճառով չորրորդ դասարանից կրթությունն ընդհատել է: Ընտանիքի ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար ութից մինչև տասնինը տարեկանն աշխատել է Տիրուպուրի կարի ֆաբրիկայում: Ապա ապրուստը վաստակել է Չենայիում՝ ճամփեզրի մի կրպակում DVD-ներ վաճառելով: Այդ ժամանակ էլ ծանթացել է թամիլական կինոարտադրության մի քանի ներկայացուցչի հետ՝ հետագայում դառնալով թամիլցի ռեժիսոր Սարզունամի օգնականը՝ գրեթե չորս տարի աշխատելով նրա երկու կինոնախագծի վրա: Այնուհետև Կովիլպատիում դարձել է Մուրուգա Բուպաթիի հիմնած «Մանալ Մագուդի» պոստմոդեռնիստական թատերախմբի ռեժիսորի օգնականը: Այդ ընթացքում հասցրել է մի քանի կարճամետրաժ ֆիլմ նկարահանել: Անձնական կյանքից ոգեշնչված «Քարեր» ֆիլմը ռեժիսորի առաջին լիամետրաժ աշխատանքն է: «Քարերի» համաշխարհային պրեմիերան կայացել է 2021-ին Ռոտերդամի 50-րդ ՄԿՓ-ում, որտեղ ֆիլմն արժանացել է «Վագր» մրցանակին։

Ֆիլմացանկ
Քարեր (2021), Անկոտրում աղջիկը (2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ