Շողակաթ Վարդանյանը պատմում է. «Իմ կրտսեր եղբայրը՝ Սողոմոնը, 21-ամյա երաժիշտ էր և շուտով պիտի ավարտեր պարտադիր զինծառայությունը, երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախում պատերազմ սկսվեց։ Պատերազմի 7-րդ օրը նա անհետ կորավ ռազմական գործողությունների գոտում։ Ես կինոռեժիսուրա երբեք չեմ սովորել, բայց ընտանիքիս ապրումները ստիպեցին, որ հեռախոսը ձեռքս վերցնեմ և տեսագրեմ մեր ամենօրյա փորձությունները։ Մենք պարզապես սպասում էինք եղբորս։ Ֆիլմ նկարահանելու մտադրություն չունեի։ Պատերազմի 44 օրերի ընթացքում մեր հոգիներում հույսն ու հուսահատությունը փոխարինում էին իրար։Դրանից հետո ես նկարահանեցի իմ ընտանիքի կյանքը ևս 2 տարի, երբ որոնում էինք, սպասում և տառապում։ Սողոմոնի մասունքները համարակալված էին 1489թվով՝ որպես «անհետ կորած անձի մարմին»։ Չնայած ամբողջ դառնությաանը՝ այս համարը մեզ համար դարձավ որոշակի ավարտ, որի կարիքը դեռ ունեն շատ ընտանիքներ։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Շողակաթ Վարդանյան
Ռեժիսոր՝ Շողակաթ Վարդանյան
Սցենարի հեղինակ՝ Շողակաթ Վարդանյան
Օպերատոր՝ Շողակաթ Վարդանյան
Հնչյունային ձևավորող՝ Հայկ Իսրայելյան
Մոնտաժողներ՝ Տիգրան Բաղինյան, Արմեն Պապյան
Արտադրությունը՝ Շողակաթ Վարդանյան
Մրցանակներ
Լավագույն ֆիլմ, FIPRESCI-ի մրցանակ, Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոն, Նիդերլանդներ, 2023, Լավագույն վավերագրական ֆիլմ, Տրիեստի ԿՓ, Իտալիա, 2024, Հատուկ հիշատակում, Վավերագրական ֆիլմերի մրցույթ, Սոֆիայի ԿՓ, Բուլղարիա, 2024,Մեծ ժյուրիիի հատուկ մրցանակ, Full Frame ԿՓ, ԱՄՆ, 2024, Ժյուրիի հատուկ հիշատակում, GoEast ԿՓ,Վիսբադեն, Գերմանիա, 2024