Հայաստան
250 ԿՄ
22 րոպե
2022

Սինոփսիս
Երբ անսպասելիորեն պատերազմ է սկսվում, 14-ամյա տղան ստիպված է մի որոշման հանգել, որը կարող է փրկել ընտանիքը։ Մտածելու ժամանակ չունենալով՝ նա սկսում է 250-կիլոմետրանոց վտանգավոր ճամփորդություն դեպի անվտանգություն․․․

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսե(ներ` Հասմիկ Մովսիսյան, Լուսինե Ոսկանյան, Ջուլիա Անդերսեն
Ռեժիսոր՝ Հասմիկ Մովսիսյան
Սցենարի հեղինակներ՝ Հասմիկ Մովսիսյան, Արմեն Կարապետյան
Օպերատոր՝ Ալբերտ Սարգսյան
Նկարիչ՝ Տիգրան Մարգարյան, Ալբերտ Սարգսյան
Երաժշտությունը՝ Միքայել Ոսկանյանի
Հնչյունային ձևավորողներ՝ Միքայել Ոսկանյանի, Րաֆֆի Հայրապետ, Տիգրան Կուզիկյան, Էդվարդ Մեսրոպյան
Մոնտաժող՝ Հրանտ Վարժապետյան
Դերերում. Վահե Սարգսյան, Ռուզան Խաչատրյան, Դավիթ Սարգսյան, Եվա Իվանիդիս, Լենա Մաթևոսյան, Լիլիթ Հայրապետյան
Արտադրությունը՝ Nraneh Films, Oberton Music



Հասմիկ Մովսիսյան
Ծնվել է 1991-ին Երևանում։ 11 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Բժշկական կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում, բայց ավարտելուց հետո որոշել է զբաղվել կինոռեժիսուրայով, որով միշտ հրապուրված է եղել։ Ընդունվել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարան, որտեղ խաղարկային ֆիլմերի աշխատարանում նրա ղեկավարներն են եղել Ալեքսանդր ու Վլադիմիր Կոտտերը և Աննա Ֆենչենկոն։ Ուսանողական տարիներին նկարահանել է երեք ֆիլմ՝ «Ապնոե», «Միասին» և «Հարիսա»։ Այս ֆիլմերը մասնակցել են տարբեր ուսանողական կինոփառատոների և մի շարք մրցանակների արժանացել։ Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» կարճամետրաժ ֆիլմն ի սկզբանե ձեռնարկվել է որպես ուսանողական նախագիծ, բայց հետագայում վերածվել է լիարժեք անկախ ֆիլմի։

Ֆիլմացանկ
Ապնոե (կ/մ, 2019), Միասին (կ/մ, 2021), Հարիսա (կ/մ 2022), 250 կմ (կ/մ, 2022), Կողք կողքի (կ/մ, 2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/TRAILER