Մադրիդում գիշերային հերթափոխով փողոցները մաքրող Ադելան իրեն զգում է դատարկված, դժբախտ, խռովահար և… բորբոքված։ Գիշերը՝ հերթափոխի ավարտից հետո, Ադելան կմաքրի հաշիվները նրանց հետ, ում մեղքով, ըստ իրեն, դարձել է ինչպես որ կա՝ կործանված մարդ։ Ադելայի վրեժխնդրության գիշերն է սկսվում:
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ռոբերտո Կառերա, Իսրայել Լուենգո
Ռեժիսոր՝ Ուգո Ռուիս
Սցենարի հեղինակ՝ Ուգո Ռուիս
Օպերատոր՝ Դիեգո Տրենաս
Մոնտաժող՝ Դյեգո Տրենաս
Դերերում. Լաուրա Գալան, Բեատրիս Մորանդեյրա
Արտադրությունը՝ Muertos de Envidia
Մրցանակներ
Խաղարկային կինոյի լավագույն նոր ռեժիսորի համար սահմանված մրցանակ, Թրայբեքա ԿՓ, Նյու Յորք, 2023