Հայաստան/ԱՄՆ/Մեքսիկա
ԵՐԱԶԵԼՈՒՑ ՀԵՏՈ
105 րոպե
2025
Հայաստան, խաղաղությունից առաջ, թեև պատերազմից հետո։ Մի ջրհոր փորող թշնամու տեղ սպանվում է գյուղում։ Վերադառնալով քաղաք՝ ընտանիքը որոշում է նրա մահը գաղտնի պահել դուստր Կլոդետից։ Հուղարկավորությունից առաջ զինվոր Ատոմին խնդրում են աղջկան հեռու տանել։ Հաջորդ առավոտյան Կլոդետը երգչախմբի պարապմունքից վերադառնում է, իսկ տանը, Ատոմից բացի, ոչ ոք չկա։ Ատոմը վստահեցնում է Կլոդետին, որ ընտանիքը սպասում է իրեն մի հեռավոր վանքում։ Համատեղ ճանապարհին անհետացման եզրին գտնվող դեմքերն ու վայրերը հայտնվում են ճիշտ այն պահին, երբ անհետանալու վրա են։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Մաքսուել Շվարց, Բրեդ Բեքեր-Փարթոն, Քրիստինե Հարությունյան, Կառլոս Ռեյգադաս
Ռեժիսոր՝ Քրիստինե Հարությունյան
Սցենարի հեղինակ՝ Քրիստինե Հարությունյան
Օպերատոր՝ Եվգենի Ռոդին
Նկարիչ՝ Լուսինե Սարգսյան
Հնչյունային ձևավորողներ՝ Մարիա Ալեխանդրա Ռոխաս, Արթուրո Սալասար
Մոնտաժող՝ Քիս Քարամյան
Դերերում. Վերոնիկա Պողոսյան , Դավիթ Բեյբության
Արտադրությունը՝ Mankazar, Kinoket Productions, Seaview Productions, Estudios Splendor Omnia
Քրիստինե Հարությունյան
Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: Ծնվել է Լոս Անջելեսում, աշխատում է Հայաստանում և սփյուռքում: Նրա առաջին լիամետրաժ աշխատանքի՝ «Երազելուց հետո» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Բեռլինի 75-րդ ՄԿՓ–ում: Հարությունյանը «Filmmaker» հանդեսի կողմից համարվել է անկախ կինոյի 25 նոր դեմքերից մեկը: Նրա «Աշխարհ» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է բազմաթիվ փառատոների, այդ թվում՝ Ռոտերդամի ՄԿՓ–ի պաշտոնական մրցույթում, իսկ Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ–ում արժանացել է «Ոսկե ծիրանի»:

Ֆիլմացանկ
Կանգնած ջուր (կ/մ, 2019), Աշխարհ (կ/մ, 2020), Երազելուց հետո (2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ