Մորադ Մոստաֆա
Եգիպտացի կինոռեժիսոր: Կինոարիերան սկսել է որպես ռեժիսորի օգնական՝ ավելի քան տասը տարի աչքի ընկնելով այս ոլորտում և դառնալով Բեռլինալեի «Տաղանդների», «Դուրբանի տաղանդների», Լոկառնոյի ակադեմիայի և Կաննի Cinéfondation–ի շրջանավարտ։ 2023–ին «Screen Daily»-ն նրան անվանել է «վաղվա արաբ աստղերից» մեկը։ Դրա նախորդ տարին նա ընդգրկվել է Մերձավոր Արևելքի 100 ամենակարևոր կինեմատոգրաֆիստների ցանկում, որը կազմել էր Արաբական կինոկենտրոնը։ Մոստաֆան եղել է նաև բազմաթիվ միջազգային ժյուրիների կազմում, վերջերս՝ Կահիրեի ՄԿՓ–ում։ Սեփական սցենարներով նկարահանել է չորս ճանաչված կարճամետրաժ ֆիլմ («Հենեթ Ուարդ», «Ինչ որ չգիտենք Մարիամի մասին», «Խադիգա» և «Ես քեզ դրախտ եմ խոստանում»), որոնք բոլորն էլ ներկայացվել են Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ կինոյի ՄՓ–ում և ցուցադրվել աշխարհի ավելի քան 500 փառատոնում՝ արժանանալով մոտ 200 տեղական և միջազգային մրցանակի։ Մոստաֆայի վերջին կարճամետրաժը՝ «Ես քեզ դրախտ եմ խոստանում» ֆիլմը, արժանացել է Կաննի 76-րդ ԿՓ–ի «Քննադատների շաբաթի» «Ոսկե ռելսեր» մրցանակին: Ֆիլմը ցուցադրվել է նաև Լոկառնոյի 76-րդ ՄԿՓ–ում, Բրիտանական կինոինստիտուտի Լոնդոնի ԿՓ–ում և այլ միջազգային փառատոներում, պաշտոնապես ընդգրկվել «Սեզար» մրցանակաբաշխության կարճ ցանկում: Մոստաֆայի առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Այշան չի կարող թռչել հեռանալ» ֆիլմը, արժանացել է Վենետիկի 81-րդ ՄԿՓ–ի «Վերջնական մոնտաժ» մրցանակին: Կինոնկարն իր համաշխարհային պրեմիերան է ունեցել Կաննի 78-րդ ԿՓ–ի «Հատուկ հայացք»-ում՝ դառնալով առաջին եգիպտական ֆիլմը, որին դա հաջողվել է վերջին գրեթե մեկ տասնամյակում:
Ֆիլմացանկ
Մանեքեն (կ/մ, 2012), Սալեբ Խամսա (կ/մ, 2015), Հենեթ Ուոaրդ (կ/մ, 2020), Ինչ w8 չգիտենք Մարիամի մասին (կ/մ, 2021), Խադիգա (կ/մ, 2021), Ես քեզ դրախտ եմ խոստանում (կ/մ, 2023), Այշան չի կարող թռչել հեռանալ (2025):