Ֆրանսիա/Հայաստան
ՄԵՆԱԿ
94 րոպե
2025
July 18th
21:00
Cinema House, H. Malayan Hall
Tickets
Screenings
Ֆրանսիացի լուսանկարիչը գնում է իր նախնու հետքերով, որը 1915–ի Մեծ եղեռնի ժամանակ տեղավորվել է հայկական որբանոցում: Նրա ճանապարհորդությունը խափանվում է Արթուրի՝ բախտի քմահաճույքին թողնված մի երեխայի հետ հանդիպման պատճառով․ տղան պետք է հրաժարվի պատերազմի ուրվականի ստվերի տակ գտնվող երկրում զինվոր դառնալու իր երազանքներից:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ստեֆան Ժուրդեն, Ժերոմ Անիմեր, Վիլեն Ղարիբյան
Ռեժիսորներ՝ Գաել Համալյան-Տեստյու, Հակոբ Մելքոնյան
Սցենարի հեղինակներ՝ Գաել Համալյան-Տեստյու, Հակոբ Մելքոնյան
Օպերատորներ՝  Հովհաննես Խաչատրյան, Վարդգես Մանուկյան, Արսեն Խեչոյան
Հնչյունային ձևավորող՝ Վաղարշ Ավջյան
Մոնտաժող՝  Ժյուստին Իրիար
Նկարահանվել են Արթուր Համալյանը, Գաել Համալյան-Տեստյուն, Հակոբ Մելքոնյանը, Արթուր Կարապետյանը, Անուշ Կարապետյանը, Նարինե Կարապետյանը, Թամարա Մուրադյանը, Արման Ռաիմկուլովը:
Արտադրությունը՝ La Huit, Leitmotiv Production, ArmavFilm
Գաել Համալյան-Տեստյու
Ֆրանսահա լուսանկարչուհի, հեղինակ, կինոռեժիսոր (ծնվ․ 1965): Ապրում է Բասկերի Երկրում: Լուսանկարչական շարքեր է ստեղծել՝ վավերագրելով կանանց, տղամարդկանց և երեխաների առօրյա կյանքը Վիետնամում, Մեքսիկայում և Հայաստանում: Նրա գործերը ցուցադրվել են տարբեր վայրերում և լույս տեսել երեք ալբոմով: Համալյան-Տեստյուի կադրերը ներկայացվել են նաև UNESCO–ի աջակցությամբ կազմակերպված բազմազան մշակութային միջոցառումներին: Բորդոյի ազգային օպերան բազմիցս պատվիրել է նրան լուսանկարել օպերայի անդրկուլիսային կյանքը: Այժմ նա House of Hermès–ի պատվերով աշխատում է քաղցկեղով հիվանդ կանանց դիմաշարի վրա: Ստեղծագործական կյանքին զուգընթաց Համալյան-Տեստյուն մշտապես լուսանկարչական սեմինարներ է անցկացնում սոցիալապես անապահով պատանիների համար: Վերջին վեց տարում նա կինոռեժիսոր Հակոբ Մելքոնյանի հետ համագործակցել է մի քանի կինոնախագիծ կյանքի կոչելու, ընդ որում՝ դարձել իր առաջին ֆիլմի՝ «Մենակ» վավերագրության համառեժիսորը:

Ֆիլմացանկ
Մենակ (2025):
Հակոբ Մելքոնյան
2009–ից ապրում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև։ Ուսանել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2001–05), ապա Մյունխենի հեռուստատեսության և կինոյի համալսարանում (2006–09)։ Մի քանի 52–րոպեանոց վավերագրական ֆիլմ նկարահանելուց հետո սեփական սցենարով կյանքի է կոչել իր առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքը՝ «Ծառը», որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին։ Ֆիլմը ցուցադրվել է յոթ երկրում և 2016–ին արժանացել Մոնրեալի Vues du Monde փառատոնի գլխավոր մրցանակին։ 2020–ին Մելքոնյանը սեփական սցենարով նկարահանել է իր երկրորդ ֆիլմը՝ «Շրջափակումը», որը պատկերում է հայկական գյուղի գայատևմանն ջանքերը Ադրբեջանի հետ ընթացող սահմանային պատերազմի ժամանակ։ Ֆիլմը ստեղծվել է Docmonde-ի և Lumière du Monde-ի աջակցությամբ։ 2023–ին Մելքոնյանն ավարտել է իր երրորդ՝ «Մենք եղբայրներ էինք» լիամետրաժ վավերագրական կինոնկարը, որի թեման սահմանային պատերազմն է Ադրբեջանի հետ։ Այս անձնական եռերգությունն ավարտելուց հետո Մելքոնյանն այժմ աշխատում է իր առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմի վրա։

Ֆիլմացանկ
Ծառը (2015), Շրջափակում (2020), Մենք եղբայրներ էինք (2023), Մենակ (2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ