Ֆրանսիա/Գերմանիա
ԱՄԵԼԻ
122 րոպե
2001
Փարիզի փոքրիկ սրճարանում աշխատող ամաչկոտ մատուցողուհի Ամելին մի օր անսպասելի բացահայտում է անում, որն ամբողջովին փոխում է նրա կյանքը։ Այդ պահից նա նվիրվում է ուրիշներին երջանկացնելու գործին՝ գտնելով դրա համար գտնելով ամենասքանչելի ու անսպասելի ուղիները։ Բայց կհամարձակվի՞ Ամելին իր համար անել այն, ինչ այդքան անձնվիրաբար անում է ուրիշների համար։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Կլոդի Օսար, Առնե Մեյերաքմփ ֆոն Էմբդեն
Ռեժիսոր՝ Ժան-Պիեռ Ժյոնե
Սցենարի հեղինակներ՝ Ժան-Պիեռ Ժյոնե, Գիյոմ Լորան
Օպերատոր՝ Բրյունո Դելբոնել
Նկարիչ՝ Ալին Բոնետո
Կոմպոզիտոր՝ Յան Թիրսեն
Հնչյունային ձևավորողներ՝ Լորան Քոսայան, Վենսան Առնարդի
Մոնտաժող՝ Էրվե Շնայդ
Դերերում. Օդրի Տոտու, Մաթյո Կասովից, Ռյուֆյուս
Արտադրությունը՝ Claudie Ossard Productions, UGS

Մրցանակներ
Լավագույնեվրոպական ֆիլմ, եվրոպացի ռեժիսոր, եվրոպացի օպերատոր, լավագույն եվրոպացի ռեժիսոր – Հանդիսատեսի ընտրություն, Եվրոպական կինոյի մրցանակաբաշխություն, 2001, «Բյուրեղապակե գլոբուս», Կարլովի Վարիի ՄԿՓ, 2001, Լավագույն սցենար, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, 2002, Լավագույն արտասահմանյան ֆիլմ, «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 2002, Լավագույն ռեժիսոր, «Սեզար» մրցանակաբաշխություն, Ֆրանսիա, 2002, «Ոսկե էկրան», Գերմանիա, 2002, Լավագույն եվրոպական ֆիլմ, «Գոյա» մրցանակաբաշխություն, Իսպանիա, 2002
Բրյունո Դելբոնել , օպերատոր
Ֆրանսիացի կինոօպերատոր, որը հայտնի է համաշխարհային կինոյի առաջատար ռեժիսորների հետ իր համագործակցությամբ. աշխատել է Ժան-Պիեռ Ժյոնեի, Թիմ Բըրթոնի, Քոեն եղբայրների, Ջո Ռայթի և Ուես Անդերսոնի հետ։ Ծնվել է 1957–ին Նանսիում (Ֆրանսիա): Տասը տարեկանում տեղափոխվել է Փարիզ, տարվել լուսանկարչությամբ և ընդունվել մասնավոր կինոդպրոց։ Ավարտել է Սորբոնի փիլիսոփայության բաժինը, ապա 1978-ին՝ Կինոյի բարձրագույն դպրոցը (ESEC): Դելբոնելն արժանացել է Ֆրանսիական կինոակադեմիայի և Եվրոպական կինոակադեմիայի մրցանակներին, ինչպես նաև առաջադրվել Ամերիկյան ևԲրիտտանականն կինոակադմիաների մրցանակներին։ 2019–ին նշանակվել է Փարիզի La Fémis հեղինակավոր կինոդպրոցի կինոօպերատորական արվեստի բաժնի ղեկավար։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda