Ֆրանսիա
ԱՆԿՄԱՆ ԱՆԱՏՈՄԻԱ
150 րոպե
2023

Սինոփսիս
Սանդրան, Սամյուելը և տեսողությունից թույլ նրանց որդին՝ Դանիելը, վերջին մեկ տարվա ընթացքում ապրում են հեռավոր լեռնային տեղանքում: Երբ Սամյուելին մեռած են գտնում տնից դուրս, հետաքննություն է սկսվում կասկածելի հանգամանքներում վրա հասած մահվան գործով։ Անորոշության պայմաններում մեղադրանք է ներկայացվում Սանդրային։ Ի՞նչ է կատարվել՝ ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն։ Մեկ տարի անց Դանիելը մասնակցում է մոր դատավարությանը, որը ծնողների հարաբերությունների իսկական վերլուծություն է:

Մրցանակներ
«Ոսկե արմավենու ճյուղ», Կաննի ՄԿՓ, 2023, Հանդիսատեսի մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, Սիդնեի ԿՓ, 2023

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Մարի-Անժ Լուչանի, Դավիդ Թիոն
Ռեժիսոր՝ Ժյուստին Տրիյե
Սցենարի հեղինակներ՝ Ժյուստին Տրիյե, Արթուր Հարարի
Օպերատոր՝ Սիմոն Բոֆիս
Նկարիչ՝ Էմանյուել Դյուպրե
Հնչյունային ձևավորողներ՝ Ֆանի Մարտեն, Օլիվյե Գուանար
Մոնտաժող՝ Լորան Սենեշալ
Դերերում․ Սանդրա Յուլե, Սամյուել Թայս, Ժենի Բեթ, Սուան Առլո
Արտադրությունը՝ Les Films Pelléas, Les Films de Pierre

Ժյուստին Տրիյե
Ավարտել է Փարիզի գեղարվեստի ազգային դպրոցը։ Այդ ժամանակից ի վեր նկարահանել է խմբում անհատի դերի մասին պատմող մի քանի աշխատանք. «Տեղում» ֆիլմը (2007) ստեղծվել է 2006-ի ուսանողական բողոքի բովում, «Սոլֆերինոն» (2009)՝ 2007-ի նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ «Երկու նավ»-ում (2012) Ժյուստին Տրիյեն նկարագրել է սարսափելի կյանքը Սան Պաուլուի խղճուկ արվարձանում և բազմաթիվ փռատոնային պարգևների արժանացել։ Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Խուճապի դարը» (2013), վավերագրության և հորինվածքի հմուտ խառնուրդ է․ «Սոլֆերինո»ֆիլմից հինգ տարի անց Տրիյեն նկարահանել է ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (Փարիզի փողոցներում կատարվող դեպքերը), իսկ գեղարվեստական մասը մի ամուսնալուծված զույգի և նրա հարաբերությունների ճգնաժամի մասին է, որը ներկայացվում է զուգահեռաբար՝ նույն օրվա կտրվածքով։ «Խուճապի դարը» (2013) շատ քննադատների կողմից ճանաչվել է որպես ֆրանսիացի ռեժիսորների նորագույն սերնդի լավագույն գործերից մեկը։

Ֆիլմացանկ
Տեղում (կ/մ, 2007), Սոլֆերինո (վավ., 2009), Ստվերներ տանը (վավ., 2010), Երկու նավ (կ/մ, 2012), Խուճապի դար (2013), Վիկտորիա (2016), Սիբիլ (2019), Անկման անատոմիա (2023):



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ