Վիկտոր Կոսակովսկի
Ծնվել է 1961-ին: Կարիերան սկսել է 1978-ին Լենինգրադի վավերագրական ֆիլմերի ստուդիայում որպես օպերատորի, ռեժիսորի օգնական և մոնտաժող: Իր բազմաթիվ ֆիլմերում հանդես է գալիս մոնտաժողի, օպերատորի, սցենարի հեղինակի և ռեժիսորի դերերում: 1988-ին ավարտել է Կինոսցենարիստերի և ռեժիսորների մոսկովյան բարձրագույն դասընթացը: Կոսակովսկու առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Բելովները», 1993-ին արժանացել է Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ-ի Յորիս Իվենսի և Հանդիսատեսի մրցանակներին: Նրա մյուս պարգևներից են 1999-ին նույն փառատոնում Ժյուրիի հատուկ մրցանակն ու DOK Leipzig ԿՓ-ի «Ֆինդլինգ» մրցանակը՝ «Պավելն ու Լյալյան» ֆիլմի, Էդինբուրգի ՄԿՓ-ի Վավերագրության մրցանակը, Կառլովի Վարիի ՄԿՓ-ի Պատվավոր մրցանակը՝ «Չորեքշաբթի» ֆիլմի, True Vision մրցանակը 2012-ին Քոլամբիայի «Իրական-Կեղծ» (True/False) ԿՓ-ում և Տրենտոյի ԿՓ-ի «Ոսկե բոգ» մրցանակը՝ Տրենտո քաղաքի Մեծ մրցանակը, «Կեցցե՛ն հակոտնյաները» ֆիլմի համար: Պոեզիայի և իրականության կինո ստեղծելու նպատակով Կոսակովսկին Սանկտ Պետերբուրգում հիմնել է իր անվամբ կոչվող կինոընկերություն: Նրա նախորդ աշխատանքը՝ «Գունդան», որի պրեմիերան կայացել է 2020-ին Բեռլինի ՄԿՓ-ում, ներկայացվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին։
Ֆիլմացանկ
Լոսև (1990), Օրերս (1991), Բելովները (1993), Չորեքշաբթի. 19.7.1961 (1997), Պավելն ու Լյալյան (1998), Հարսանիք (2000), Մանկապարտեզ (2000), Լռություն (2002), Ռուսաստանն իմ պատուհանից (2003), Սվյատո (2005), Կեցցե՛ն հակոտնյաները (2011), Ցույց (2014), Կարճ պատմություններ («Ռուսաստան» նովելը, 2014), Ապագա չեմպիոնը (2016), Ջրանկար (2018), Գունդա (2020), Արխիտեկտոն (2024):