Ֆրանսսահայ ռեժիսոր Ալեքսանդրա Ռութիո Միքայելյանը խոստացել է պապին գտնել իրենց ընտանիքի անդամներին Թուրքիայում՝ հիմնվելով միայն Շահիմե անվան վրա՝ այն քրոջ անվան, որին նա երբեք չի կարողացել հանդիպել։ Ի որոնումն ողջերի՝ ժամանակի միջով ձեռնարկված այս ուղևորության բերումով Ալեքսանդրան կբարձրացնի թուրքական հասարակության ամենից խոր արմատացած տաբուներից մեկի վարագույրը, որոնց համար դեռ կյանք է վտանգվում։ Այս պատմությունը այն միլիոնավոր հայերի և թուրքերիպատմություններից է, որոնց «ծպտված հայեր» ենք կոչում կամ «սրից մազապուրծներ»․ խոսքը կանանց և երեխաների սերունդների մասին է, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ բռնի կերպով դավանափոխ են եղել և ինտեգրվել թուրքական բնակչությանը։ Առաջին անգամ պատմվում են այս կանանց՝ ցեղասպանության զոհերի, հայ տատերի կորած պատմությունները, որոնք փոխանցվել են շշուկով։ Ինչպես բացատրում է ֆիլմում նկարահանված գրող և փաստաբան Ֆեթիյե Չեթինը, «ամեն թուրք հայտնաբերում է, որ իր երակներում կարող է հայկական արյուն լինել, և ամեն հայ, այդ թվում՝ սփյուռքում, գիտակցում է, որ կարող է մուսուլման զարմիկներ ունենալ Թուրքիայում»։ 1915–ի դեպքերից 110 տարի անց վրա է հասել այս ընդհանուր պատմության գիրքը վավերագրական ֆիլմում բացելու ժամանակը, բայց ամենից առաջ՝ լռության դռները բացելու ժամանակը, որպեսզի վերջապես հնարավոր լինի միավորվել և կամուրջներ կառուցել հաշտեցման ուղղությամբ։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Ժուլիեն Վայան Սյապառա
Ռեժիսոր՝ Ալեքսանդրա Ռութիո Միքայելյան
Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդրա Ռութիո Միքայելյան
Օպերատոր՝ Գաբրիել Լյուբչանսկի
Կոմպոզիտոր՝ Ժան Գառուա
Մոնտաժող՝ Ժյուլի Բալթայան
Արտադրությունը՝ Scenius Productions, Gianni Productions