Ռուսաստան/Գերմանիա/Լեհաստան/Ղազախստան/Չինաստան
ԱՅԿԱ
100 րոպե
2018

Սինոփսիս
Երիտասարդ ղրղզուհի Այկան ապօրինի ապրում և աշխատում է Մոսկվայում: Ծնունդ տալով տղա զավակի՝ նա երեխային թողնում է հիվանդանոցում: բայց որոշ ժամանակ անց մայրական կարոտը նրան ստիպում է լքած զավակին գտնելու հուսահատ փորձեր անել:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր(ներ)՝ Սերգեյ Դվորցևոյ, Թանասիս Կարաթանոս, Մարտին Համփել, Աննա Վիդրա
Սցենարի հեղինակ(ներ)՝ Սերգեյ Դվորցևոյ, Գենադի Օստրովսկի
Օպերատոր՝ Յոլանտա Դիլևսկա
Նկարիչ՝ Գրեգոր Բոնզե, Յան Փասեման, Դոմինիկ Ռեց
Հնչյունային ձևավորողներ՝ Գրեգոր Բոնզե, Յան Փասեման, Դոմինիկ Ռեց
Մոնտաժողներ՝ Սերգեյ Դվորցևոյ, Պետար Մարկովիչ
Նկարահանվել են՝ Սամալ Եսլյամովա, Ժիպարա Աբդիլաևա, Սերգեյ Մազուր:
Արտադրությունը՝ Pallas Film GmbH Otter Films KNM Kinodvor Eurasia Juben Pictures


Սերգեյ Դվորցևոյ
1982-ին ավարտել է Կրիվոյ Ռոգի ավիացիոն ուսումնարանը, 1988-ին՝ Նովոսիբիրսկի էլեկտրոտեխնիկական ինստիտուտը: 1990-ին ընդունվել է Ռեժիսորական բարձրագույն դասընթաց: «Երջանկություն» կարճամետրաժ կուրսային և «Հացի օր» դիպլոմային աշխատանքներն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների: 2008-ին նկարահանած «Տյուլպանը» ֆիլմին շնորհվել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի Գլխավոր մրցանակը: «Այկան» 2018-ին Կաննի փառատոնի հիմնական մրցույթին մասնակցելուց և Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակ շահելուց հետո ընդգրկվել է «Օսկար»-ի հավակնորդների կարճ ցանկում

Ֆիլմացանկ
Դրախտ (1995, կ/մ, վավ.), Հացի օր (1998, վավ.), Ճանապարհ (1999, վավ.), Խավարում (2004, կ/մ, վավ.), Տյուլպանը (2008), Այկա (2018):



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ