Ֆրանսիա / Մալի / ԱՄՆ
ԲԱՄԱԿՈ
115 րոպե
2006
July 20th
13:00
Cinema House, Grand Hall
Tickets
Screenings
Բամակո։ Մելեն բարի երգչուհի է, նրա ամուսինը՝ Չական, գործազուրկ է, և զույգը բաժանման եզրին է... Նրանց տան բակում, որը նրանք կիսում են այլ ընտանիքների հետ, ստեղծվել է առաջին ատյանի դատարան։ Աֆրիկյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայց են ներկայացրել Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի դեմ, որոնց մեղադրում են Աֆրիկայի դժվարությունների համար... Աղաչանքների և վկայությունների մեջ բակում կյանքը շարունակվում է։ Չակային, կարծես, չի մտահոգում այս նոր Աֆրիկայի՝ իր իրավունքների համար պայքարելու ցանկությունը...

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Աբդեռահման Սիսակո, Դենի Ֆրեյդ
Ռեժիսոր՝ Աբդեռահման Սիսակո
Սցենարի հեղինակ՝ Աբդեռահման Սիսակո
Օպերատոր՝ Ժակ Բեսսե
Նկարիչ՝ Մահամադու Կոյատե
Հնչյունային ձևավորող՝ Դանա Ֆարզենեհփուր
Մոնտաժողներ՝ Նադիա Բեն Ռաշիդ, Պոլին Կազալիս
Դերերում. Այշա Մայգա, Թիկուռա Տրաորե, Էլեն Դիառա, Հաբիբ Դեմբելե․․․
Արտադրությունը՝ Archipel 33, Chinguitty Films, Mali Images, Arte France Cinema

Մրցանակներ
Հանդիսատեսի մրցանակ (Paris Cinema, 2006թ.), Լավագույն ֆրանսալեզու ֆիլմ (Լյումիեր մրցանակաբաշխություն, Ֆրանսիա, 2007թ.), FACE մրցանակ (Ստամբուլի ՄԿՓ, 2007թ.)
Աբդեռահման Սիսակո
Մավրիտանիայում ծնված մալիացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, որը հայտնի է գլոբալացումը և տեղահանությունը քննող ֆիլմերով: Կինոարվեստ է ուսանել Մոսկվայի Դաշնային պետական ​​կինոինստիտուտում, իսկ 1990-ականներին բնակություն է հաստատել Ֆրանսիայում: Նրա առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Երջանկությանը սպասելիս» ֆիլմը, 2002–ին Կաննի ՄԿՓ–ում արժանացել է FIPRESCI-ի մրցանակին: Սիսակոյի «Բամակո» (2006) և «Տիմբուկտու» (2014) լիամետրաժ ֆիլմերը լայն ճանաչման են արժանացել։ Վերջինս հավակնել է «Ոսկե արմավենու ճյուղին» և առաջադրվել «Օսկար»–ի՝ որպես լավագույն արտասահմանյան կինոնկար:

Ֆիլմացանկ (ընտրանի)
«Ռոստով-Լուանդա» (վավերագրական, 1997թ.), «Կյանքի Երկրի վրա» (1998թ.), «Երջանկության սպասելիս» (2002թ.), «Բամակո» (2006թ.), «Տիմբուկտու» (2014թ.), «Սև թեյ» (2024թ.)

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ