Հայաստան
ԲԵՌ
20 ՐՈՊԵ
2024
July 12th
17:00
Cinema House, Grand Hall
Tickets
Screenings

Լսողության խնդիր ունեցող տղամարդն իր դստեր ծնվելու օրը մեքենայի բեռնախցիկում հայտնաբերում է եղբորը, որը, գտնվելով հետապնդման մեջ, խնդրում է իրեն հասցնել երկրի սահման։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Դավիթ Քյարունց
Ռեժիսոր՝ Գևորգ Ներսեսյան
Սցենարի հեղինակներ՝ Գևորգ Ներսեսյան, Դավիթ Քյարունց, Ազատ Տոնիկեան, Ռոբերտ Հակոբյան
Օպերատոր՝ Արթուր Սարգսյան
Նկարիչ՝ Տարոն Վարդանյան
Կոմպոզիտոր՝ Սևադա Համբարչյան
Հնչյունային ձևավորող՝ Տիգրան Կուզիկյան
Մոնտաժող՝ Գևորգ Ներսեսյան
Դերերում. Միքայել Մաշուրյան, Աշոտ Օհանջանյան, Մեսրոպ Ծաղիկյան, Հարություն Սարգսյան, Մխիթար Մելքոնյան
Արտադրությունը՝ Joor Flow

Գևորգ Ներսեսյան      
Ծնվել է 1995-ին Գորիսում՝ զինվորականների ընտանիքում։ Սերը կինոյի հանդեպ փոխանցվել է հորից։ Դեռ պատանեկության տարիքից հստակ գիտակցել է, որ ուզում է կինոռեժիսոր դառնալ։ 18 տարեկանում ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որտեղ վավերագրական ռեժիսուրա և մոնտաժ է ուսանել։ Ուսման ընթացքում աշխատել է Համազգային պետական թատրոնում որպես ձայնային և լուսային ինժեներ։ Ավարտելուց հետո սկսել է վավերագրական ֆիլմեր և երաժշտական տեսահոլովակներ նկարահանել։ 2024-ին նկարահանել է իր առաջին խաղրկային կարճամետրաժը՝ հայրենի Գորիսի բարբառն ընտրելով որպես ֆիլմի լեզու։

Ֆիլմացանկ
Բեռ (կ/մ, 2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ