ԱՄՆ/Հայաստան
ԳԻՇԱՏԻՉԸ
19 րոպե
2022

Սինոփսիս
Ընտանեկան հավաքույթի ժամանակ երկու տղաների լարված խաղը նրանց տանում է վտանգավոր ճանապարհով։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Մոնիկա Իվոն
Ռեժիսոր՝ Մայքլ Ալոյան
Սցենարի հեղինակ՝ Մայքլ Ալոյան
Օպերատոր՝ Մկո Մալխասյան
Նկարիչ՝ Խորեն Քեշիշյան
Երաժշտությունը` Արման Ալոյանի
Մոնտաժող՝ Իվետ Մ․ Ամիրյան
Արտադրությունը՝ Cinemaloyan


Մայքլ Ալոյան
Հայազգի ռեժիսոր, որ հասակ է առել Լոս Անջելեսում։ Ութ տարեկանից հոր Hi-8 տեսախցիկով սկսել է նկարահանել տիկնիկային անիմացիոն ֆիլմեր։ Տարիների ընթացքում անցել է «կենդանի» ֆիլմերին, իսկ 13 տարեկանում ընկերների հետ խաղարկային ֆիլմ է նկարահանել։ Վարձակալել է տեղի կինոթատրոնը և մուտքի համար 5 դոլար վերցնելով՝ լիքը դահլիճ հավաքել ֆիլմի ցուցադրությամբ։ Գոյացած շահույթով մեկ տարի անց՝ դեռ դպրոցական Մայքլը նկարահանել է մեկ այլ խաղարկային ֆիլմ։ Քոլեջի երկրորդ կուրսում, երբ դեռ 20 տարեկանը չէր լրացել, գրել է «Լարը» պիլոտային հեռուստասերիալի սցենարը, որը վաճառել է 20th Century Fox Television ընկերությանը։ Ավարտելով Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի կինոռեժիսուրայի բաժինը՝ դարձել է «Սանդենս»-ի սցենարիստների լաբորատորիայի, Academy Nicholl կրթաթոշակի, Warner Bros. Television Writers-ի աշխատարանի, Disney/ABC-ի գրական ծրագրի, ATX հեռուստափառատոնի մասնակից։

Ֆիլմացանկ
Սիցիլիացին (կ/մ, 2009), Սյուրռեալիզմ (կ/մ, 2009), Մուգ աչքեր (2019), Պլաստիկ և լարեր (կ/մ, 2010), Untermensch (կ/մ, 2011), Աղջիկն ու ծովը (կ/մ, 2013), Ինքնություններ (կ/մ, 2015), Հինգերորդ փուլ (կ/մ, 2015), Աղմուկ (կ/մ, 2018), Այս երկիրը (կ/մ, 2019), Գիշատիչը (կ/մ, 2023):




ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/TRAILER