Հայաստան
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԱՄՊԵՐ
15 ՐՈՊԵ
2023
July 12th
21:00
Cinema House, Grand Hall
Tickets
Screenings

Միավորեք հուզիչ, գեղեցիկ, հումորիստական, ոգեղեն և սարսափելի տեսարաններ գոյություն ունեցող և նույնիսկ գոյություն չունեցող ֆիլմերից և ներկայացրեք անիմացիայի միջոցով 15 րոպեի ընթացքում։   

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Սուսաննա Խաչատրյան
Ռեժիսոր՝ Նաիրա Մուրադյան
Սցենարի հեղինակ՝ Նաիրա Մուրադյան
Նկարիչ՝ Նաիրա Մուրադյան
Կոմպոզիտոր՝ Լևոն Հախվերդյան
Հնչյունային ձևավորող՝ Լևոն Հախվերդյան
Մոնտաժող՝ Նաիրա Մուրադյան
Դերերում. Արման Նավասարդյան, Րաֆֆի Մովսիսյան, Տիգրան Հուսիկյան
Արտադրությունը՝ Onoff Studio LLC

Նաիրա Մուրադյան   
Ծնվել է 1961-ին Երևանում:      1977-ին ընդունվել է Փ. Թերլեմեզյանի անվան արվեստի դպրոցը, որտեղ նկարչություն է սովորել։ 1980-ից ի վեր աշխատել է որպես ձևավորող «Հայֆիլմ» ստուդիայի անիմացիայի բաժնում։ Բաժնի մյուս անդամների հետ ձևավորել է անիմացիայի հայկական դպրոցի սյուրռեալիստական լեզուն, որն ամենաըմբոստն ու կենսուրախն էր խորհրդային ժամանակներում։ 1997-2008 թթ․ զգեստների նկարիչ և ձևավորող է եղել թատրոնում։ Նույն ժամանակահատվածում աշխատել է հեռուստատեսությունում որպես անիմատոր և ձևավորող նկարիչ։ 2005-ից սկսել է նկարահանել սեփական անիմացիոն ֆիլմերը և այդ ժամանակից ի վեր ասպարեզ է հանել 10 կարճամետրաժ ֆիլմ։ Նրա «Ճանապարհ», «Զինվորիկը» և «Բալետ» կարճամետրաժ ֆիլմերը մրցանակների են արժանացել մի շարք միջազգային կինոփառատոներում։ Նաիրա Մուրադյանի նախորդ ֆիլմի՝ «Թևավորի» պրեմիերան կայացել է 2021-ին «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում:

Ֆիլմացանկ
Այդ ոչինչը ես եմ (1994), Երեք պոետ և Չարենց (2004), Ճանապարհ (2005), Զինվորիկը (2006), Ամեն ինչ անցյալում է (2006), Փոքրիկ տրոլների կյանքից (2008), Այդ օրը (2010), Բալետ (2012), Ամանոր (2015), Կիկո (2017), Ֆիրդուս (2020), Թևավորը (2021), Կուտակային ամպեր (2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ