Մելանյա Համասյան
Գյումրեցի ռեժիսոր և սցենարիստ։ Ավարտել է FAMU–ի՝ Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցը՝ ստանալով կինոռեժիսուրայի մագիստրոսի աստիճան։ Նախքան կինոյով զբաղվելը լուսանկարչություն և հանրային արվեստ է ուսանել Կալիֆորնիայի Սանտա Կրուս համալսարանում, որտեղ ստացել է բակալավրի աստիճան։ Նրա վավերագրական և խաղարկային աշխատանքները հաճախ տարասեռ ոճի ու ժանրի են՝ սահմանները դարձնելով ավելի ու ավելի աննշմարելի։ Թեմատիկ առումով Համասյանի ֆիլմերն ուսումնասիրում են մեկ այլ սահման, այն է՝ թե ինչպես են մարդիկ իրենց առօրյա իրականությունը հարաբերակցում ու հարմարեցնում ենթագիտակցությանը՝ ընդգրկվելով երազանքների, հուշերի և համոզմունքների խուսափուկ, բայց արտահայտիչ լանդշաֆտների մեջ։
Ֆիլմացանկ
Ապապատմականացված (կ/մ, 2015), Վարագույրի հետևում (կ/մ, 2018), Գիշերային ոդիսական (կ/մ, 2022), Ուշ ամառ (կ/մ, 2023), Զրույցներ և երազներ (կ/մ, 2024):