Հնդկաստան
ՍԻՐԵԼԻ ՋԱՍԻ
132 ՐՈՊԵ
2023
July 11th
21:30
Cinema House, Grand Hall
Tickets
Screenings

1996 թվական, Հնդկաստանի Փենջաբ նահանգ։ Կանադայում ծնված Ջասին սիրահարվում է ռիկշա քշող Միթհուին, որն ավելի ցածր սոցիալական խավի է պատկանում, քան ինքը։ Նրանց սերը մաքուր է և պայմանականություններից դուրս, բայց այնքան զորե՞ղ է, որպեսզի դիմակայի Ջասիի ընտանիքի և Փենջաբի հասարակության պարտադրանքներին։ Հնդկաստանում նկարված իր առաջին ֆիլմով Թարսեմ Սինգհ Դհանդուարը վերադարձել է մեծ էկրան՝ պատմելու ամեն կերպ միասին լինել փորձող իրական զույգի ցնցող պատմությունը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Բհուշան Կումար, Կրիշան Կումար, Վիպուլ Դի Շահ, Աշուին Վարդե, Ռաջեշ Բահլ, Սանջայ Գրովեր, Թարսեմ Սինգհ Դհանդուար
Ռեժիսոր՝ Թարսեմ Սինգհ Դհանդուար
Սցենարի հեղինակ՝ Ամիթ Ռայ
Օպերատոր՝ Բրենդան Գալվին
Նկարիչ՝ Տանիշա Գոսուամի
Կոմպոզիտոր՝ Կանվար Գրեուալ
Հնչյունային ձևավորող՝ Շահաբ Ալամ
Մոնտաժը՝ Թարսեմ Սինգհ Դհանդուար
Դերերում. Պավիա Սիդհու, Յուգամ Սուդ,Կանուար Գրեուալ
Արտադրությունը՝ T-Series, Wakaoo Films, Creative Strokes

Մրցանակներ
«Ամբիոն» մրցանակ, Թորոնթոյի ՄԿՓ, 2023, Լավագույն ֆիլմի «Արծաթե յուսր» մրցանակ, Կարմիր ծովի ԿՓ, Սաուդիան Արաբիա, 2023, Մայքլ Դուայերի անվան «Հայտնություն» մրցանակ, Դուբլինի ՄԿՓ, 2024

Թարսեմ Սինգհ Դհանդվար
Թարսեմ Սինգհ Դհանդուարը ծնվել է Հնդկաստանի Ջալանդհար քաղաքում և ուսանել Փասադենայի արվեստի կենտրոնի Դիզայնի քոլեջում։ Նա երաժշտական հոլովակներ է նկարել այնպիսի արտիստների համար, ինչպիսիք են` En Vogue-ը, R.E.M.-ը, Սուզան Վեգան, Լու Ռիդը և Լեդի Գագան։ Նրա ռեժիսորական աշխատանքների թվում են «Վանդակ» (2000), փառատոներում ներկայացված «Անկում» (2006) և «Հայելի, հայելի» (2012) ֆիլմերը։ «Սիրելի Ջասին»-ն Թարսեմ Սինգհի վերջին աշխատանքն է։

Ֆիլմացանկ
Վանդակ (2000), Ոտնամարտ (կ/մ, 2004), Անկում (2006), Անմահները (2011), Հայելի, հայելի (2012), Ան/անձնական (2015), Զմրուխտե քաղաք (2017, հ/ս), Սիրելի Ջասի (2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ